m.realmadrid.am

Ազարը, Խամեսը և Բրահիմ Դիասը Զիդանի տրամադրության տակ են
17:48:26 10.09.2019

Քանի դեռ ֆուտբոլիստների մեծ մասը գտնվում են իրենց հավաքականների ճամբարներում, Զինեդին Զիդանը մարզում է անցկացնում այն ֆուտբոլիստների հետ, ովքեր չեն հրավիրվել իրենց ազգային հավաքականներ։ 

Էդեն Ազարը, Խամես Ռոդրիգեսը և Բրահիմ Դիասը արդեն վերականգնվել են վնասվածքներից, սակայն երեքն էլ մարզման մի հատվածը անցկացրել են անհատական ծրագրով։

Ֆուտբոլիստները տակտիկական և ֆիզիկական վարժություններ են կատարել, իսկ մարզման վերջում աշխատել երկար փոխանցումների և հարվածների վրա։ 

«Կաստիլիայի» ֆուտբոլիստներ Խավիեր Բելմանը, Ադրիան դե լա Ֆուենտեն, Այուբ Աբուն, Սերխիո Լոպեսը, Բրավոն, ինչպես նաև «Խուվենիլ Ա-ի» դարպասապահ Լուիսը նույնպես մասնակցել են մարզմանը։ 

Սերխիո Ռամոսը և Դանի Կարվախալը արդեն այսօր կմիանան ակումբին և կմասնակցեն վաղը կայանալիք մարզմանը։ 

Los Merengues, Realmadrid.am

Աղբյուրը՝ Marca
Կարդացվել է 1519 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
Վերջին խաղը
Հաջորդ խաղը
Մրցաշարային աղյուսակ
Կայքի ամբողջական տարբերակ