m.realmadrid.am

Պերես. «Հաջողությունները ստիպեցին մեզ կորցնել ինտենսիվությունը»
17:23:47 10.09.2019

Ֆլորենտինո Պերեսի կարծիքով Մադրիդի «Ռեալի» անհաջողությունները կապված են թիմի նվաճումների հետ։ 

ՉԼ-ի երրորդ անընդմեջ գավաթը նվաճելուց հետո «Արքայական» ակումբը ձախողեց 2018/19 մրցաշրջանը, իսկ 2019/20 մրցաշրջանում առայժմ գործերը այնքան էլ լավ չեն։ 

«Մեր հաջողությունները ստիպեցին մեզ կորցնել ինտենսիվությունը։ Մենք պետք է վերականգնենք այն։ Այս մարզիչը և այս ֆուտբոիստները մեզ չեմպիոն դարձրին, և նրանք կարող են դա նորից անել։ Նախորդ մրցաշրջանը լավ չդասավորվեց մեզ համար, և մենք պետք է արձագանքենք բոլոր քննադատություններին». ասել է Ֆլորենտինո Պերեսը։ 

Ակումբը նախագահը նաև նշել է, որ թիմը կշարունակի հույսեր կապել երիտասարդ խոստումնալից ֆուտբոլիստների հետ։ Նա նաև խոսել է Պոգբայի մասին և նշել, որ ակումբը ձախողեց այդ տրանսֆերը «Մանչեսթեր Յունայթեդի» պատճառով։

Los Merengues, Realmadrid.am

Աղբյուրը՝ Marca
Կարդացվել է 1767 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
Վերջին խաղը
Հաջորդ խաղը
Մրցաշարային աղյուսակ
Կայքի ամբողջական տարբերակ