m.realmadrid.am

Ռամոսը պաշտպանել է Բեյլին. «Ազատ ժամանակ մենք կարող ենք անել այն, ինչ ուզում ենք»
16:31:04 10.09.2019

Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը իր աջակցությունն է հայտնել Գարեթ Բեյլին՝ նշելով, որ վերջինս իր ազատ ժամանակը կարող է օգտագործել այնպես, ինչպես կամենում է։ 

«Ռեալի» 11 համարին վերջին շրջանում շատ էին քննադատում այն բանի համար, որ նա իր ազատ ժամանակի մեծ մասը ծախսում է գոլֆ խաղալու վրա, սակայն Ռամոսը կարծում է, որ դա նորմալ է։ .

«Այն, ինչին նա հասել է իր կարիերայի ընթացքում մեծ հարգանքի է արժանի։ Մենք բոլորս ազատ ենք որոշումներ կայացնելու համար, և ոչ ոք չի կարող քննադատել նրան այն բանի համար, թե ինչպես է նա օգտագործում իր ազատ ժամանակը։ Կարծում եմ, որ Բեյլը հիանալի ֆուտբոլիստ է և նա մեծ ներդրում է ունեցել այս ակումբի համար». ասել է Ռամոսը։

Իսպանացին խոսել է նաև Պոլ Պոգբայի շուրջ պտտվող խոսակցությունների մասին։

«Ռեալը» միշտ բաց է պահում իր դռները լավ ֆուտբոլիստների համար։ Եվ իմ կարծիքով Պոգբան լավ ֆուտբոլիստ է։ Նա տարբերվող է և իր ուրույն խաղն է ցուցադրել թե՛ «Յունայթեդում», և թե՛ «Յուվենտուսում». եզրափակել է Ռամոսը։ 

Los Merengues, Realmadrid.am

Աղբյուրը՝ Marca
Կարդացվել է 1480 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
Վերջին խաղը
Հաջորդ խաղը
Մրցաշարային աղյուսակ
Կայքի ամբողջական տարբերակ