m.realmadrid.am

Վինիսիուսը բաց է թողել հերթական մարզումը
17:19:54 12.01.2019

«Բետիսի» դեմ խաղից առաջ «Մադրիդի Ռեալը» կարծես հերթական կորուստն է կրում, քանի որ Վինիսիուսը արդեն երկրորդ օրն անընդմեջ հիվանդության պատճառով բաց է թողել թիմի մարզումը։ 

Եթե բրազիլացին չկարողանա մասնակցել խաղին, ապա Սոլարին իր տրամադրության տակ հարձակման գծի ֆուտբոլիստների միայն Բենզեմային կունենա։ 

Թվով 6 խաղացողներ վնասվածքներ ունեն՝ Գարեթ Բեյլը, Ասենսիոն, Կրոսը, Լյորենտեն, Խավի Սանչեսը և Կուրտուան, իսկ Լուկաս Վասկեզը նախորդ տուրում ստացած կարմիր քարտի պատճառով չի կարող մասնակցել այս խաղին։  Վինիսիուսից բացի Սոլարիին կարող է օգնել նաև Մարիանոն, ով նոր է շարք վերադարձել ստացած վնասվածքից հետո, բայց նրա մասնակցությունը նույնպես հարցականի տակ է։ 

Los Merengues, Realmadrid.am

 

Աղբյուրը՝ Marca
Կարդացվել է 1055 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
Վերջին խաղը
Հաջորդ խաղը
Մրցաշարային աղյուսակ
Կայքի ամբողջական տարբերակ