m.realmadrid.am

Սոլարի. «Լավ ձեռքբերումը 18-ամյա խաղացողն է, ով ամեն ինչ լավ է անում»
17:13:39 12.01.2019

Վաղը երեկոյան «Մադրիդի Ռեալը» Լա Լիգայի շրջանակներում կմրցի «Բետիսի» հետ, և խաղից առաջ Սոլարին գովեստի խոսքեր է հնչեցրել Վինիսիուսի հասցեին, ով գավաթային խաղում հիանալի հանդիպում անցկացրեց։ 

Այսօր բրազիլացին արդեն երկրորդ մարզումն է բաց թողել հիվանդության պատճառով և նրա մասնակցությունը առաջիկա խաղին հարցականի տակ է։ 

«ՄԵնք դեռ չգիտենք ՝ կգա մեզ հետ Վինիսիուսը, թե ոչ։ «Ռեալի» ուժը համախմբվածության մեջ է։ Լավագույն ձեռքբերումը այն է, որ 18-ամյա ֆուտբոլիստը գալի է թիմ ու ամեն բան անում հիանալի». ասել է Սոլարին։

Մարզիչը նաև խոսել է վնասվածքների մասին։ .

«Ես չեմ ցանկանում դա կոչել անհաջողություն։ Մենք հույս ունենք որքան հնարավոր է շուտ հետ բերել բոլորին». հավելել է արգենտինացի մարզիչը։

Los Merengues, Realmadrid.am

 

Աղբյուրը՝ Marca
Կարդացվել է 2168 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
Վերջին խաղը
Հաջորդ խաղը
Մրցաշարային աղյուսակ
Կայքի ամբողջական տարբերակ