m.realmadrid.am

Դե Տոմաս. «Ես չեմ ցանկանում նստել պահեստայինների նստարանին»
17:06:10 12.01.2019

«Սելտայի» դեմ հեթ-տրիկի հեղինակ դառնալով, Դե Տոմասը նշել է, որ վարձավճարային հիմունքներով «Ռեալը» լքելը իր անձնական որոշումն է եղել։ 

Լոպետեգին հասկացրել էր խաղացողին, որ նա թիմում որոշակի չափով խաղաժամանակ կստանա, բայց Դե Տոմասը չէր ցանկանում ողջ մրցաշրջանի ընթացքում լինել թիմի պահեստայինների նստարանին։ 

«Ես կարող էի այս մրցաշրջանում լինել «Ռեալում։ Լոպետեգին ցանկանում էր, որ ես մնայի, բայց ես չէի ուզում ամբողջ տարին անցկացնել պահեստայինների նստարանին։ Ներկայիս իրավիճակով ես շարունակում եմ առաջընթաց գրանցել, իսկ «Ռեալում» մնալով այդ ամենը ավելի անիրական էր թվում». ասել է Դե Տոմասը։ 

Դե Տոմասը այս մրցարջանում Լա Լիգայի շրջանակներում անցկացրած 16 խաղերում դարձել է 8 գոլի հեղինակ, ինչը 2-ով ավելի է Բենզեմայի ցուցանիշից, ով «Ռեալի» լավագույն ռմբարկուն է առաջնությունում։

Los Merengues, Realmadrid.am

 

Աղբյուրը՝ Marca
Կարդացվել է 1394 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
Վերջին խաղը
Հաջորդ խաղը
Մրցաշարային աղյուսակ
Կայքի ամբողջական տարբերակ