m.realmadrid.am

«Հուեսկան» ցանկանում է վարձակալել Լունինին
16:58:36 12.01.2019

«Լեգանեսում» Լունինի վարձակալության ժամկետը մոտենում է ավարտին և ֆուտբոլիստը այս պայմաններում դժվար թե տեղ գտնի «Ռեալի» կազմում, իսկ նրա ծառայություններով հետաքրքրված են մի քանի ակումբներ։ Այսօր այդ ակումբների թվին միացավ նաև «Հուեսկան»։ 

«Լեգանեսի» կազմում Լունինը մասնակցել է Լա Լիգայի միայն 2 հանդիպման, իսկ գավաթի շրջանակներում Լունինը բաց է թողել «Ռեալի» դեմ առաջին խաղը և երկրորդ խաղում նույնպես չի կարող խաղաժամանակ ստանալ։ 

«Լեգանեսի» ղեկավարությունը նոր դարպասապահ է փնտրում, ինչից կարելի է ենթադրել, որ Լունինը այլևս չի լինի այդ թիմի կազմում։

«Հուեսկան» այս պահին Լունինի համար մղվող պայքարում ամենաիրական տարբերակն է։ Թիմը խնդիրներ ունի դարպասապահի դիրքում, և Լունինը լավ տարբերակ է նրանց համար։

Los Merengues, Realmadrid.am

 

Աղբյուրը՝ Marca
Կարդացվել է 733 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
Վերջին խաղը
Հաջորդ խաղը
Մրցաշարային աղյուսակ
Կայքի ամբողջական տարբերակ