m.realmadrid.am

Ռամոս. «Ռեալը պետք է վերամիավորվի «Բերնաբեուի» հետ»
21:34:30 11.01.2019

Ներկա պահին «Մադրիդի Ռեալը» Լա Լիգայի շրջանակներում զիջոմ է առաջատար «Բարսելոնային» 10 միավորով, և թիմի ավագ Սերխիո Ռամոսը կարծում է, որ խաղացողները և երկրպագուները պետք է միահամուռ ուժերով փորձեն շտկել ստեղծված իրավիճակը։ 

«Մենք պետք է ներդնենք այն առավելագույնը, ինչին ընդունակ ենք։ Մենք պետք է հասնենք երկու լավ արդյունքի, որպեսզի աշխարհը հանգստանա։ Ամեն ինչից զատ մենք պետք է համախմբված լինենք երկրպագուների հետ և միասին փորձենք շտկել իրավիճակը։ Այս իրավիճակը չի գոհացնում և ՛ մեզ, և ՛ երկրպագուներին։ «Ռեալը» միշտ մնում է առաջինը և մենք դա կապացուցենք». ասել է Ռամոսը։ 

Իսպանացին նաև նշել է, որ անչափ ուրախ է կարիերայում 100-րդ գոլը խփելու կապակցությամբ։

Los Merengues, Realmadrid.am

 

Աղբյուրը՝ Marca
Կարդացվել է 1269 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
Վերջին խաղը
Հաջորդ խաղը
Մրցաշարային աղյուսակ
Կայքի ամբողջական տարբերակ