m.realmadrid.am

Նավաս. «Ես կհեռանամ, երբ մեկնարկային կազմում կորցնեմ իմ տեղը»
21:18:49 11.01.2019

Կեյլոր Նավասը խոսել է «Մադրիդի Ռեալում» իր կարգավիճակի մասին։ Կուրտուայի տեղափոխությունից հետո Կեյլորը կորցրել է իր տեղը թիմի մեկնարկային կազմում, բայց նա կարծում է, որ կարող է այն հետ բերել։ 

«Այն օրը, երբ ես հասկանամ, որ մեկնարկային կազմի խաղացող չեմ, ես կլքեմ «Ռեալը»։ Ես միշտ աշխատում եմ մեկնարկային կազմում հայտնվելու համար։ Ամենավերջում մարզիչներն են կայացնում որոշումները։ Ես այնքան խաղաժամանակ չեմ ստանում, որքան ցանկանում եմ, բայց երբ հայտնվում եմ խաղադաշտում ես ինձ շատ լավ եմ զգում». ասել է Կեյլորը։

Կուրտուայի վնասվածքի պայմաններում առաջիկա մի քանի խաղերին հավանաբար հենց Նավասը կլինի թիմի հիմնական դարպասապահը։

Los Merengues, Realmadrid.am

 

Աղբյուրը՝ Marca
Կարդացվել է 1282 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
Վերջին խաղը
Հաջորդ խաղը
Մրցաշարային աղյուսակ
Կայքի ամբողջական տարբերակ