m.realmadrid.am

Օդրիոսոլա. «Անկասկած դա 11 մետրանոց էր»
19:59:09 10.01.2019

Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի առաջին խաղում «Մադրիդի Ռեալը» կարողացավ 3-0  հաշվով առավելության հասնել «Լեգանեսի» նկատմամբ, և Ալվարո Օդրիոսոլան այդ խաղի հերոսներից մեկն էր։ 

Պաշտպանը Վինիսիուսի հետ միասին լավագույնն էր դաշտում և մեծ նպաստ ունեցավ հաղթանակի մեջ։ Օդրիոսոլան խաղից հետո խոսել է որոշ դրվագների և ընդհանուր խաղի մասին։ 

«Անկասկած դա 11 մետրանոց էր։ Ես վայր ընկա իներցիայի տակ։ Եթե իմ նկատմամբ կանոնները չխախտեին, ես կպահեի գնդակը ինձ մոտ։ Դրանից րոպեներ առաջ ևս մեկ կասկածելի խախտում եղավ, և կրկին մրցավարը լռեց». ասել է Օդրիոսոլան խաղից հետո կայացած ասուլիսի ժամանակ։ 

«Ամենակարևորը այն է, որ մենք դրական տպավորություններով հեռացանք խաղադաշտից։ Մեզ նման խաղերը շատ են անհրաժեշտ։ Քննադատելը միշտ էլ հեշտ է, բայց մենք պետք է շարունակենք աշխատել, որպեսզի հասնենք մեր առջև դրված նպատակներին». հավելել է իսպանացին։

Los Merengues, Realmadrid.am

Աղբյուրը՝ Marca
Կարդացվել է 1488 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
Վերջին խաղը
Հաջորդ խաղը
Մրցաշարային աղյուսակ
Կայքի ամբողջական տարբերակ