m.realmadrid.am

Ռամոս. «Ես երբեք չէի մտածում, որ 100 գոլ կխփեմ»
19:51:09 10.01.2019

Երեկ երեկոյան կայացած խաղում հստակ իրացնելով 11 մետրանոց հարվածը, Ռամոսը հատեց իր կարիերայում 100-րդ գոլի սահմանը, և իսպանացին կիսվել է տպավորություններով։ 

«Ես հպարտ պաշտպան եմ։ Իմ առաջադրանքը պաշտպանվելն է, չթողնել որ մրցակիցը գոլ խփի, բայց ես նաև կարողացել եմ գոլեր խփել։ Հենց դրա համար էլ 100 գոլ խփելը մեծ հպարտություն է, և երբ ես սկսում էի կարիերաս, երբեք չէի մտածում, որ կկարողանամ այսքան գոլ խփել։ Մենք պետք է ամեն օր քրտնաջան աշխատենք, որպեսզի վայելենք երկրպագուների սերն ու աջակցությունը». ասել է «Ռեալի» ավագը։ 

Los Merengues, Realmadrid.am

 

Աղբյուրը՝ Marca
Կարդացվել է 1433 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
Վերջին խաղը
Հաջորդ խաղը
Մրցաշարային աղյուսակ
Կայքի ամբողջական տարբերակ