m.realmadrid.am

«Ռեալ Մադրիդ» 3-0 «Լեգանես». Բրահիմ Դիասի դեբյուտը
02:21:21 10.01.2019

Կայացավ Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի «Ռեալ Մադրիդ» - «Լեգանես» առաջին հանդիպումը։ 

Առաջնությունում կրած վերջին անհաջողություններից հետո Սոլարին որոշել էր դիմել ռոտացիաների և որոշ խաղացողներ հանգստի հնարավորություն էին ստացել։ Թվում էր՝ թիմի նման վիճակում այս քայլը բավական ռիսկային էր, սակայն Սոլարիի որշումը արդարացվեց և թիմը հաղթեղ 3-0 հաշվով։

Առաջին խաղակեսում թիմը երկար ժամանակ չէր կարողանում իր պահերիը վերածել գոլի, և միայն խաղի 44-րդ րոպեին 11 մետրանոցի հստակ իրացմամբ աչքի ընկավ Սերխիո Ռամոսը։ 

Խաղի 68-րդ րոպեին Վինիսիուսի կատարած փոխանցումից հետո աչքի ընկավ նաև Լուկաս Վասկեզը։ 

9 րոպե անց հենց Վինիսիուը կարողացավ դառնալ գոլի հեղինակ՝ հաշիվ դարձնելով 3-0, իսկ գոլային փոխանցումը իր հաշվին գրանցեց թիմի աջ պաշտպան Օդրիոսոլան։ Խփած գոլից անմիջապես հետո Վինիսիուսը լքեց խաղադշտը իր տեղը զիջելով թիմի նորեկ Բրահիմ Դիասին։ Սա Դիասի դեբյուտն էր որպես «Մադրիդի Ռեալի» ֆուտբոլիստ։ 

Այսպիսով «Մադրիդի Ռեալը» լուրջ հայտ է ներկայացնում հաջորդ փուլ դուրս գալու համար։ Պատասխան խաղը կլինի մեկ շաբաթից։

«Ռեալ Մադրիդ» 3-0 «Լեգանես» 

Գոլերը՝ 1-0 Ռամոս (44), 2-0 Վասկեզ (68), 3-0 Վինիսիուս (77)

Los Merengues, Realmadrid.am

Աղբյուրը՝ Realmadrid.am
Կարդացվել է 7579 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
Վերջին խաղը
Հաջորդ խաղը
Մրցաշարային աղյուսակ
Կայքի ամբողջական տարբերակ