m.realmadrid.am

Մարսելո. «Ո՞վ կմտածեր, Կրի՛շ»
12:56:04 12.07.2018

Մարսելոն Ռոնալդուի լավագույն ընկերն էր «Ռեալում», ու դա հայտնի էր բոլորին։ Պորտուգալացու հեռանալուց հետո պաշտպանը հուզիչ նամակ է հղել։

«Ո՞վ կմտածեր, Կրի՛շ։ Ժամանակն է հրաժեշտ տալ իրար։ Երդվում եմ, որ նույնիսկ չէի մտածում, որ այս օրը կգա։ Բայց կյանքում ոչինչ հավերժ չէ։ Ես հույս ունեմ, որ քո կյանքի այս նոր ճանապարհում երջանիկ կլինես։

Մենք համարյա 10 տարի իրար կողք էինք, 10 երջանկության, լավ ֆուտբոլի, հաղթանակների, պարտությունների ու հիասքանչ պահերի տարիներ։

Ես քեզանից շատ բան եմ սովորել, քո նվիրումը ամենաանհավանական բանն է, որ տեսել եմ աթլետի մեջ։ Լավագույնն եմ ցանկանում քեզ ու քո ընտանիքին։

Կկարոտեմ խաղերից առաջ մեր վերլուծությունները, երբ դու ճիշտ էիր գուշակում խաղերի հաշիվները, ինչպես նաև եզրափակիչներից առաջ քո ոգևորող ելույթները երիտասարդների առաջ։

Հպարտ եմ, որ խաղացել եմ քո հետ, ու ոչ թե նրա համար, որ դու մոլորակի լավագույն ֆուտբոլիստն ես, այլ նրա համար, թե ինչպիսի մարդ ես դու։

Երբ ավարտեմ կարիերաս, կնստեմ բարում ու գարեջուր կխմեմ՝ ցույց տալով մեր համատեղ նկարներն ու պատմելով զանազան պատմություններ։ Մինչ նոր հանդիպում»,- գրել է Մարսելոն։

Los Merengues, Realmadrid.am

Աղբյուրը՝ Facebook - Marcelo
Կարդացվել է 7534 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
Վերջին խաղը
Հաջորդ խաղը
Մրցաշարային աղյուսակ
Կայքի ամբողջական տարբերակ