m.realmadrid.am

Եզրափակչում կմրցեն Ֆրանսիան ու Խորվաթիան
12:16:01 12.07.2018

Հայտնի դարձան Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչի մասնակիցների անունները։ Կիսաեզրափակիչ լարված դիմակայություններից հետո ֆուտբոլային գլխավոր գավաթի համար պայքարելու իրավունք ստացան Ֆրանսիայի ու Խորվաթիայի հավաքականները։

Ֆրանսիայի հավաքականը 1-0 նվազագույն հաշվով կարողացավ առավելության հասնել Բելգիայի ընտրանու նկատմամբ։ Միակ գոլը հեղինակեց Սամուել Ումտիտին։ 

Իսկ ահա երկրորդ կիսաեզրափակչում կրքերն էլ ավելի թեժ էին։ Անգլիայի հավաքականը հենց խաղասկզբում առաջ անցավ հաշվի մեջ Կիրան Տրիպյեի գոլի շնորհիվ, բայց Խորվաթիայի հավաքականը կամային բարձր հատկանիշներ դրսևորեց ու նախ Իվան Պերիշիչի գոլի շնորհիվ հավասարեցրեց հաշիվն ու խաղը տեղափոխեց լրացուցիչ ժամանակ, իսկ ապա Մարիո Մանջուկիչի դիպուկ հարվածի շնորհիվ հաղթանակ տարավ ու դուրս եկավ եզրափակիչ։

Այսպիսով, եզրափակչում «Ռեալը» կունենա 3 ներկայացուցիչ։ Ֆրանսիայի հավաքականի կազմում կխաղա Ռաֆայել Վարանը, իսկ խորվաթներից՝ Լուկա Մոդրիչն ու Մատեո Կովաչիչը։

Եզրափակիչը տեղի կունենա կիրակի օրը՝ հունիսի 15-ին՝ ժամը 19։00-ին։ Երրորդ տեղի համար պայքարում կմրցեն Բելգիայի ու Անգլիայի հավաքականները։ Այդ խաղում «Ռեալը» որևէ ներկայացուցիչ չի ունենա։

Los Merengues, Realmadrid.am

Աղբյուրը՝ Realmadrid.am
Կարդացվել է 2590 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
Վերջին խաղը
Հաջորդ խաղը
Մրցաշարային աղյուսակ
Կայքի ամբողջական տարբերակ