m.realmadrid.am

Ազար. «Նույնիսկ առանց Զիդանի «Ռեալի» շապիկը կրելը հատուկ բան է»
14:51:36 10.07.2018

Բելգիայի հավաքականի հարձակվող Էդեն Ազարը հայտարարել է, որ չի փորձի ամեն գնով հեռանալ «Չելսիից», բայց նաև նշել է, որ Զիդանի հեռանալուց հետո անգամ «Ռեալ» տեղափոխվելու գայթակղությունը չի վերացել։

«Ռեալը» դեռևս ցանկանում է ձեռք բերել Նեյմարին, բայց բելգիացին երկրորդ տարբերակն է, եթե իհարկե Ֆլորենտինո Պերեսն ու Խուլեն Լոպետեգին կարողանան համոզել «Չելսիին» վաճառել ֆուտբոլիստին։

«Ես ինձ լավ եմ զգում «Չելսիում», իսկ մինչ այժմ ինձ ոչ մի առաջարկ չի ներկայացվել։ Ճիշտ է, Զիդանը յուրահատուկ մարդ է, բայց «Ռեալն» ինքնին բոլորի երազանքն է։ Զիդանի հետ կամ առանց նրա «Ռեալի» մարզաշապիկը կրելը հատուկ բան է։ Բայց ես ինձ լավ եմ զգում նաև կապույտ մարզաշապիկով, այնպես որ Լոնդոնում մնալը ինձ չի մտահոգում»,- նշել է Ազարը։

Այսօր Բելգիայի հավաքականը մրցելու է Ֆրանսիայի դեմ, ու Ազարը լավ շանս ունի հայտ ներկայացնել «Ոսկե գնդակի» համար, չնայած գիտակցում է, որ դժվար կլինի պայքարել Ռոնալդուի ու Մեսսիի հետ։

«Այս մրցանակը կարծես ստեղծված է Ռոնալդուի ու Մեսսիի համար։ Հիշում եմ այն տարին, երբ Ռիբերին հաղթեց ամեն ինչ, բայց չստացավ «Ոսկե գնդակը»,- ասել է Ազարը։

Los Merengues, Realmadrid.am

Աղբյուրը՝ Marca
Կարդացվել է 5907 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
Վերջին խաղը
Հաջորդ խաղը
Մրցաշարային աղյուսակ
Կայքի ամբողջական տարբերակ