m.realmadrid.am

Գործակալ. «Ասենսիոն ոչ մի տեղ չի հեռանում»
14:41:05 10.07.2018

Այս ամառ «Ռեալից» կհեռանան հիմնական թիմի մի քանի ֆուտբոլիստներ, բայց Մարկո Ասենսիոն միանշանակ կմնա թիմում, ինչի մասին հայտնել է նաև ֆուտբոլիստի գործակալը։

«Լիվերպուլը» մեծապես հետաքրքրված է ֆուտբոլիստի ծառայություններով, բայց սա «Ռեալում» ոչ մի անհանգստություն չի առաջացրել, քանի որ ակումբը ամեն առումով գերազանցում է «Լիվերպուլին»՝ թե մարզական, թե ֆինանսական։

«Մարկոն չի հեռանալու, նա մնալու է Մադրիդի «Ռեալում»,- Calciomercato-ի հետ զրույցում ասել է Հորասիո Գագիոլին։

«Նա անընդհատ առաջադիմում է։ Հաջորդ մրցաշրջանում, կարծում եմ, Մարկոն շատ կարևոր դերակատարում կունենա «Ռեալում»,- եզրափակել է նա։

22-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Ռեալի» հետ գործում է մինչև 2023 թվականի հունիս, իսկ հրաժարագինը կազմում է 350 միլիոն եվրո։

Los Merengues, Realmadrid.am

Աղբյուրը՝ Marca
Կարդացվել է 2135 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
Վերջին խաղը
Հաջորդ խաղը
Մրցաշարային աղյուսակ
Կայքի ամբողջական տարբերակ