m.realmadrid.am

Սալգադո. «Եթե Ֆլորենտինոյի մտքում մի բան կա, նա անում է դա»
14:36:29 10.07.2018

Միչել Սալգադոն կարծում է, որ Մադրիդի «Ռեալն» ամեն ինչ կանի, որ այս ամառ ձեռք բերի Նեյմարին, քանի որ Ֆլորենտինո Պերեսը երբեք հետ չի կանգնում իր մտադրություններից։

«Եթե Ֆլորենտինոյի մտքում մի բան կա, ապա նա անում է դա»,- նշել է Սալգադոն Option A-ին տված հարցազրույցում։

Մեկ այլ կարևոր հարց է Ռոնալդուի հնարավոր տրանսֆերը, ու Սալգադոն հույս ունի, որ «Ռեալը» շատ էժան գնով չի վաճառի պորտուգալացուն։

«Ռոնալդուն այն ֆուտբոլիստն է, որ մի ամբողջ ժամանակաշրջան է մարմնավորել «Ռեալում» ու դեռևս շարունակում է անել դա։ Ես նրան լավ գիտեմ, գիտեմ, որ երբ նա որոշում է կայացնում, անում է դա՝ գիտակցելով բոլոր հետևանքները։

Եթե նա չհեռանա, մենք կշարունակենք վայելել նրա լավագույն պահերը։ Նա իսկական հրեշ է, ֆենոմեն, ու եթե նա գնա, ապա պետք է շնորհակալություն հայտնենք Կրիշտիանուին այն ամենի համար, ինչ նա տվել է այս ակումբին։ Այն, որ Ռոնալդուի հրաժարագինը 1 միլիարդ եվրոյից նվազեցվել է, անհանգստացնում է ինձ»,- նշել է Սալգադոն։

Los Merengues, Realmadrid.am

Աղբյուրը՝ Marca
Կարդացվել է 2455 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
Վերջին խաղը
Հաջորդ խաղը
Մրցաշարային աղյուսակ
Կայքի ամբողջական տարբերակ