m.realmadrid.am

MLS-ի աստղը՝ «Ռեալում»
14:11:03 07.07.2018

Ալֆոնսո Դեյվիսի անունն ամենաշատ քննարկվողներից դարձավ այն պահին, երբ նա իր նորամուտը նշեց MLS-ում 15 տարեկան հասակում, ու հիմա էլ «Ռեալը» սկսել է հետաքրքրվել ֆուտբոլիստով։

«Վանկուվեր Ուայթքեփսի» եզրային հարձակվողը, ով ծնվել է Գանայում, եվրոպական մի շարք ակումբների հետաքրքրությունների շրջանակում է, որոնց թվում են «Լիվերպուլը», «Բավարիան», «ՊՍՎ Էյնդհովենն» ու «Մանչեսթեր Յունայթեդը»։

Կանադական The Toronto Sun թերթը նաև հայտնում է, որ «Ռեալը» ևս հետաքրքրված է 17-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով։

Դեյվիսը նշեց իր նորամուտը Կանադայի հավաքականի կազմում 2017 թվականին, իսկ ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ոսկե գավաթի խաղարկությունում դարձավ երեք գոլի հեղինակ՝ իր թիմի հետ հասնելով մրցաշարի քառորդ եզրափակիչ։

Los Merengues, Realmadrid.am

Աղբյուրը՝ Marca
Կարդացվել է 4465 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
Վերջին խաղը
Հաջորդ խաղը
Մրցաշարային աղյուսակ
Կայքի ամբողջական տարբերակ