m.realmadrid.am

Բուքմեյքերներն արձագանքում են
00:53:05 06.07.2018

«Յուվենտուսը» մոտ է Կրիշտիանու Ռոնալդուին ձեռք բերելուն, այնքան մոտ, որ բուքմեյքերները կտրուկ նվազեցրել են 33-ամյա ֆուտբոլիստի՝ Իտալիայի չեմպիոններին միանալու հնարավորության գործակիցը։

Այն, որ Ռոնալդուն մինչև սեպտեմբերի 3-ը (տրանսֆերային պատուհանի փակվելը) կլինի «Յուվենտուսի» ֆուտբոլիստ, մի քանի օր առաջ գնահատվում էր 3 գործակցով, իսկ այժմ արդեն այդ իրադարձության տեղի ունենալու գործակիցը 1.28 է։

Այլ կերպ ասած, բուքմեյքերները ավելի քան վստահ են, որ պորտուգալացի սուպերաստղը կտեղափոխվի «Յուվենտուս»։

Մյուս կողմից, Ռոնալդուի՝ հաջորդ մրցաշրջանում ևս Մադրիդի «Ռեալում» մնալու տարբերակը գնահատվում է 3 գործակցով։

Los Merengues, Realmadrid.am 

Աղբյուրը՝ Marca
Կարդացվել է 5977 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
Վերջին խաղը
Հաջորդ խաղը
Մրցաշարային աղյուսակ
Կայքի ամբողջական տարբերակ