m.realmadrid.am

«Ռեալը» շատ մոտ է Ալիսոնին ձեռք բերելուն
13:52:17 14.06.2018

Ինչպես հաղորդում է իսպանական AS պարբերականը, «Ռեալի» ու «Ռոմայի» միջև բանակցությունները թևակողխել են վճռական փուլ, ու «արքայական ակուբը» շատ մոտ է դարպասապահ Ալիսոնին ձեռք բերելուն։

Բրազիլիայի հավաքականի ճամբարում էլ արդեն կայացած փաստ են համարում, որ Ալիսոնը կտեղափոխվի «Ռեալ» ու հանդես կգա Խուլեն Լոպետեգիի գլխավորությամբ։

«Ռոման» արդեն իսկ լիազորել է ֆուտբոլիստի գործակալ Խոսե Մարիա Նեիսին, որ վերջինս ուղղակիորեն բանակցի «Ռեալի» ղեկավարության հետ։ Տրանսֆերը կարող է արժենալ 70 միլիոն եվրո։

Ալիսոնը երեկ խոսել է ԶԼՄ ներկայացուցիչների հետ ու չի թաքցրել, որ իր ապագան դեռևս վճռված չէ, սակայն նաև նշել է, որ ցանկանում է այդ հարցում հստակություն մտցնել մինչև կիրակի օրը, երբ Բրազիլիայի հավաքականը կսկսի իր ելույթները Աշխարհի առաջնությունում՝ մրցելով Շվեյցարիայի դեմ։

«Ռոման» արդեն իսկ համակերպվել է դարպասապահին կորցնելու մտքի հետ, բայց մյուս կողմից էլ «Լիվերպուլը» փորձում է խանգարել «Ռեալին» ու համոզում է Ալիսոնին, որ Կլոպի ղեկավարությամբ նրա համար շատ ավելի լավ կլինի։

Los Merengues, Realmadrid.am

Աղբյուրը՝ AS
Կարդացվել է 3274 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
Վերջին խաղը
Հաջորդ խաղը
Մրցաշարային աղյուսակ
Կայքի ամբողջական տարբերակ