m.realmadrid.am

«Ռեալը» շուտով կհայտարարի առաջին տրանսֆերի մասին
13:46:39 14.06.2018

Ինչպես և սպասվում էր, Մադրիդի «Ռեալը» համաձայնություն է ձեռք բերել «Սանթոսի» հետ Ռոդրիգո Գոեսի տրանսֆերի հարցում, որը կարժենա 45 միլիոն եվրո։

Գործարքի մասին պետք է հայտարարվեր դեռ երեկ, բայց «Սանթոսի» ղեկավարությունը բավարար ժամանակ չի ունեցել պայմանագրի վերջնական տարբերակը վերանայելու համար։

«Սանթոսի» 9 անդամից և ակումբի նախագահից բաղկացած ղեկավար խորհուրդը տվել է իր համաձայնությունը այս տրանսֆերին, որը գրեթե նույն պայմաններով է, ինչ Վինիսիուս Ժունիորի տեղափոխությունը։

Ֆուտբոլիստը դեռևս նախորդ շաբաթ բուժզննում է անցել ու արդեն իսկ մամուլի ասուլիս էր նշանակել, որ հայտարարի իր տեղափոխության մասին, բայց նրա գործակալը բացատրել է, որ ասուլիսը տեղի չի ունեցել զուտ ադմինիստրատիվ պատճառներով։

«Որևէ խնդիր չկա, պարզապես ժամանակ է պետք, որ «Սանթոսի» ղեկավար խորհուրդի բոլոր անդամները ստորագրեն պայմանագիրը»,- նշել է գործակալ Նիկ Արկուրին։

45 միլիոն եվրոյից 40-ը կստանա «Սանթոսը», իսկ ևս 5 միլիոն եվրո կստանա ֆուտբոլիստը բոնուսի տեսքով։

Չնայած Ռոդրիգոն 18 տարեկան կդառնա հունվարին, նա կմնա «Սանթոսում» մինչև 2019 թվականի հունիս ու միայն այդ ժամանակ կհամալրի «Ռեալի» շարքերը։

Los Merengues, Realmadrid.am

Աղբյուրը՝ Marca
Կարդացվել է 3956 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
Վերջին խաղը
Հաջորդ խաղը
Մրցաշարային աղյուսակ
Կայքի ամբողջական տարբերակ