Հուլիսի 28-ին Մադրիդի «Ռեալը» կանցկացնի իր առաջին մինչմրցաշրջանային խաղը՝ մրցելով մեքսիկական «Պուեբլա» թիմի դեմ։
Ակումբը նախատեսել էր այս խաղն անցկացնել օգոստոսի սկզբին, բայց վերջին պահին տեղի է ունեցել ժամանակացույցի փոփոխություն։
Հիմա ֆուտբոլիստները կսկսեն մարզվել Վալդեբեբասի բազայում, որտեղ այս պահին կաշխատեն Մունդիալ չմեկնած խաղացողները, իսկ արդեն հուլիսին կսկսեն շրջագայությունը։
Այս որոշումը կայացվել է Խուլեն Լոպետեգիի ցանկությամբ, քանի որ նոր մարզիչը ցանկացել է հնարավորինս շուտ սկսել աշխատել թիմի հետ ու հնարավորինս շատ մարզումներ անցկացնել հենց Մադրիդում։
Los Merengues, Realmadrid.am