m.realmadrid.am

Լոպետեգին վերադարձել է Մադրիդ
13:35:54 14.06.2018

Մադրիդի «Ռեալի» նոր մարզիչ Խուլեն Լոպետեգին արդեն իսկ վերադարձել է Մադրիդ։ Նրա օդանավը վայրէջք է կատարել Բարախաս օդանավակայանում, որտեղից Լոպետեգին արագորեն VIP սրահով հեռացել է։

Լոպետեգին ոչ մի մեկնաբանություն չի տվել,  բայց ամեն ինչ տանում է նրան, որ նա այսօր պաշտոնապես կներկայացվի որպես «Ռեալի» մարզիչ «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում։

Կրասնոդարում օդանավ բարձրանալուց առաջ նա ասել է. «Ես շատ տխուր եմ, բայց ցանկանում եմ, որ Իսպանիան հիանալի Մունդիալ անցկացնի ու հաղթի։ Մենք հոյակապ թիմ ունենք»,- նշել է նա։

Իսպանիայի հավաքականից հեռացվելուց հետո Լոպետեգին կկարողանա նախատեսվածից ավելի շուտ միանալ «Ռեալին»։

Նա կզբաղվի տրանսֆերներով, մինչմրցաշրջանային պատրաստությամբ, Ռոնալդուի հարցով... Լոպետեգին մի շարք հարցերի կառերեսվի։

Շնորհանդեսից հետո մարզիչը պետք է միանգամից անցնի որպես «Ռեալի» մարզիչ առաջնահերթ հարցերի լուծմանը։

Օդրիոսոլա, Ալիսոն, Ռոնալդու, Բեյլ... Սրանք այն անուններն են, որ հիմա Լոպետեգիի սեղանին են։

Իսպանիայի հավաքականն արդեն պատմություն է, ու Լոպետեգին պետք է միանգամից միացնի «Ռեալ Մադրիդ» ռեժիմը։

Los Merengues, Realmadrid.am

Աղբյուրը՝ Marca
Կարդացվել է 3411 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
Վերջին խաղը
Հաջորդ խաղը
Մրցաշարային աղյուսակ
Կայքի ամբողջական տարբերակ