m.realmadrid.am

Լոպետեգին հեռացվեց Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից
14:36:26 13.06.2018

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին չի մարզչի հավաքականը՝ ԱԱ-2018-ի խաղերի ժամանակ:

Կրասնոդարում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լուիս Ռուբիալեսը հայտարարեց մարզչին հեռացնելու որոշման մասին:

«Մենք ստիպված էինք հրաժարվել մարզչի ծառայություններից: Նրան լավագույնն ենք մաղթում: Իսպանիայի հավաքականի բոլոր աշխատակիցները պետք է իմանան, որ պահվածքի ընդհանուր դրույքներ կան:

Ես ինձ դավաճանված չեմ զգում: Խնդիրն այն է, որ «Ռեալի» բոլոր գործերը միախառնվեց Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի գործերին: Մենք չենք կարող դա անուշադրության մատնել:

Լոպետեգին անվիճելի պրոֆեսիոնալ է, բայց գործերը պետք է վարել համապատասխան կանոններով»,- հայտարարել է Ռուբիալեսը:

Հիշեցնենք, որ երեքշաբթի օրը «Ռեալը» հայտարարեց ԱԱ-2018-ից հետո Լոպետեգիին մադրիդյան թիմի գլխավոր մարզիչ նշանակելու մասին:

Այդ ինֆորմացիան զայրացրեց Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիային, քանի որ Լոպետեգին դեռ երեք շաբաթ առաջ էր երկարաձգել պայմանագիրը մինչև 2020 թվականը:

Վարդան Ղազարյան, Realmadrid.am

Աղբյուրը՝ Marca
Կարդացվել է 4473 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
Վերջին խաղը
Հաջորդ խաղը
Մրցաշարային աղյուսակ
Կայքի ամբողջական տարբերակ