m.realmadrid.am

Տեբաս. «Կլասիկոն ավելի շուտ տեղի կունենա»
17:21:45 11.06.2018

Լա լիգայի ղեկավարությունն առաջիկա մրցաշրջանում չի կրկնի իր սխալն ու Կլասիկոն չի թողնի առաջնության վերջին տուրերի վրա, ինչի մասին հայտնել է Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը։

Այսպսով Լա լիգայի ղեկավարությունը ցանկանում է խուսափել ավարտված մրցաշրջանում եղած իրավիճակից, երբ նախավերջին տուրի Կլասիկոն ոչինչ չէր վճռում, ու թիմերն անգամ լիովին չէին նվիրվել խաղին։

«Առաջիկա մրցաշրջանում Կլասիկոն կկայանա ավելի վաղ, քան այս տարի, քանի որ լավ չէր, երբ թիմերը մրցում էին մի խաղում, որում ոչինչ չէր վճռվում»,- նշել է Տեբասը Onda Cero-ին ու Marca-ին տված հարցազրույցում։

Լա լիգայի ղեկավարը խոսել է նաև առաջնության երկու աստղերի՝ Ռոնալդուի ու Գրիզմանի ապագաների վերաբերյալ։

«Կրիշտիանուն մնալու է «Ռեալում», ես դա ասում եմ՝ հավատալով դրան, ու նաև կարծում եմ, որ Գրիզմանը կմնա «Ատլետիկոյում»։ Բայց եթե նույնիսկ Կրիշտիանուն հեռանա, դա մեծ դրամա չի լինի»,- հայտարարել է Տեբասը։

Los Merengues, Realmadrid.am

Աղբյուրը՝ Marca
Կարդացվել է 4356 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
Վերջին խաղը
Հաջորդ խաղը
Մրցաշարային աղյուսակ
Կայքի ամբողջական տարբերակ