m.realmadrid.am

«Ռեալը» դիտարկում է Վիլաշ-Բոաշի տարբերակը
17:11:40 11.06.2018

Մաուրիսիո Պոչետինոն «Ռեալի» գլխավոր մարզիչ դառնալու թեկնածուներից մեկն է, բայց այժմ էլ մադրիդյան ակումբում դիտարկում են «Տոտենհեմում» նրան նախորդած մարզիչներից մեկի՝ Անդրե Վիլաշ-Բոաշի տարբերակը։

Նախորդ տարվա նոյեմբերին «Շանհայ ՍԻՊԳ»-ից հեռանալուց հետո պորտուգալացի մասնագետն իր ժամանակը ծախսում է տարբեր նախագծերի ու միջոցառումների վրա, օրինակ՝ մասնակցում է Փարիզ-Դակար ավտոռալիին՝ մերժելով տարբեր ակումբների առաջարկներ։

Այնուամենայնիվ, դա կարող է փոխվել, եթե «Ռեալը» իրոք առաջարկ ներկայացնի նրան՝ առաջարկելով դառնալ Զինեդին Զիդանի հետնորդը։

40-ամյա մասնագետն իր կարիերան սկսել է Սըր Բոբի Ռոբսոնի ղեկավարությամբ՝ «Պորտուում», իսկ 2010/11 մրցաշրջանից սկսած գլխավորել է պորտուգալական ակումբը։

«Պորտուի» հետ միասին նա 4 գավաթ է նվաճել, ինչպես նաև 3 գավաթ է նվաճել Սանկտ-Պետերբուրգի «Զենիթի» հետ։

Los Merengues, Realmadrid.am

Աղբյուրը՝ Marca
Կարդացվել է 2650 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
Վերջին խաղը
Հաջորդ խաղը
Մրցաշարային աղյուսակ
Կայքի ամբողջական տարբերակ