m.realmadrid.am

Մայորալը խոսել է իր ապագայի մասին
16:03:34 10.06.2018

Զինեդին Զիդանի ժամանակ Բորխա Մայորալի ապագան ոչ միանշանակ էր «Ռեալում», բայց այժմ այդ հարցը ավելի է բարդացել, ու ֆուտբոլիստն էլ է նշում, որ դեռևս ոչ մի հստակություն չկա։

Իսպանացին շատ քիչ խաղաժամանակ ստացավ ավարտված մրցաշրջանում, բայց դեռևս հնարավորություն կա, որ նոր մարզչի գալուց հետո նրա դերը թիմում կփոխվի։

«Գիտեի, որ ինձ հարցնելու եք «Բետիսի» մասին»,- նշել է Մայորալը՝ պատասխանելով Instagram-ում նրան ուղղված նամակներից մեկին, որում խոսվում էր «Բետիսի» հետաքրքրվածության մասին։

«Բետիսը» լավ թիմ է ու ունի լավ մարզիչ, բայց ես պայմանագիր ունեմ «Ռեալի» հետ, ու միայն նոր մարզչի գալուց հետո պարզ կլինի, թե ինչ տեղի կունենա»,- հայտարարել է Մայորալը։

«Բետիսն» արդեն իսկ շատ ակտիվ է տրանսֆերային պատուհանում՝ ձեռք բերելով Տակաշի Ինուիին, Պաու Լոպեսին ու Սերխիո Կանալեսին՝ պատրաստվելով Եվրոպա Լիգայում մրցելույթներին։

Los Merengues, Realmadrid.am

Աղբյուրը՝ Marca
Կարդացվել է 2515 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
Վերջին խաղը
Հաջորդ խաղը
Մրցաշարային աղյուսակ
Կայքի ամբողջական տարբերակ