m.realmadrid.am

Մարսելոն փորձում է բրազիլացի տաղանդին բերել «Ռեալ»
15:57:35 10.06.2018

Վինիսիուս Ժունիորը շուտով «Ֆլամենգոյից» կտեղափոխվի «Ռեալ», ու կա ևս մեկ ֆուտբոլիստ, ով կարող է հետևել նրա օրինակին. նրա անունը Լուկաս Պակետա է։

20-ամյա ֆուտբոլիստը բրազիլական ակումբի հերթական ծագող աստղն է, որ վերջին շրջանում սկսել է փայլել ու իր վրա է գրավել «Ռեալի» ուշադրությունը։

Youtube-ի Seque o Baile ալիքի եթերում Մարսելոն նշել է. «Ես այստեղ եմ, որ քեզ մեծ հաջողություններ ցանկանամ։ Հուսով եմ, որ փայլուն կարիերա կունենաս։ Ես արդեն Վինիսիուսին ասել եմ, որ քո ձախ ոտքի մեծ երկրպագուն եմ, այն ոսկուց է։ Նա գալիս է ինձ հետ խաղալու, դու նույնպես կարող ես։

Քո պարը ևս հրաշալի է (նկատի ունի գոլերը տոնելու ոճը - խմբ.)։ Փորձել եմ կրկնել այն, բայց իմ մոտ չի ստացվել։ Շարունակիր քո ուղին։ Ես հույս ունեմ, որ Աստված կօրհնի քեզ, ու դու և Վինիսիուսը կկարողանաք շարունակել անել լավագույնը ձեր թիմի համար»,- ասել է Մարսելոն՝ դիմելով Պակետային։

Եվրոպական մի շարք ակումբներ ևս հետաքրքրված են Պակետայի ծառայություններով, այդ թվում՝ «Յուվենտուսը» ու «Վալենսիան», ու վերջինս անգամ արդեն մերժում է ստացել ֆուտբոլիստից։

Ֆուտբոլիստի հրաժարագինը կազմում է 50 միլիոն եվրո։

Los Merengues, Realmadrid.am

Աղբյուրը՝ Marca
Կարդացվել է 3534 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
Վերջին խաղը
Հաջորդ խաղը
Մրցաշարային աղյուսակ
Կայքի ամբողջական տարբերակ