m.realmadrid.am

«Ռեալը» Բեյլին կվաճառի միայն 222 մլն. եվրոյի դիմաց
17:32:09 09.06.2018

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը ունի հստակ դիրքորոշում, ըստ որի Բեյլին չի վաճառքի 222 մլն. եվրոյից պակաս գնով: Նույնքան գումար է վճարել ՊՍԺ-ն՝ Նեյմարին ձեռք բերելու համար:

Չեմպիոնների լիգայում հաղթելուց հետո Գարեթ Բեյլը հստակ հասկացնել տվեց, որ նախընտրում է խաղաժամանակը, նունիսկ եթե այն ստանա Մադրիդից դուրս: Ուելսցին վերջնական որոշում կկայացնի միայն «Ռեալի» նոր գլխավոր մարզչին անունը իմանալուց հետո, սակայն ակումբն իր հերթին մտադիր չէ ցածր գնով հրաժարվել վերջինիցս:

Բացի այդ, իսպանական մամուլը պնդում է, որ Ֆլորենտինո Պերեսը կհամաձայնվի Բեյլին վաճառել միայն այդ դեպքում, եթե կարողանա իրականացնել Նեյմարի տրանսֆերը: Ամեն դեպքում բոլոր հարցերի պատասխանը կտրվի ԱԱ-2018-ի ավարտից հետո:

Los Merengues, Realmadrid.am

Աղբյուրը՝ ABC
Կարդացվել է 3498 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
Վերջին խաղը
Հաջորդ խաղը
Մրցաշարային աղյուսակ
Կայքի ամբողջական տարբերակ