m.realmadrid.am

Զիդան. «Ռեալը» արժանի չէր պարտության»
11:43:50 14.01.2018

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է Պրիմերայի 19-րդ տուրում «Վիլյառեալից» կրած պարտությունը (0:1):

«Մենք արժանի չէինք այս ամենին։ Կարծում եմ՝ լավ հանդիպում անցկացրեցինք։ Մենք գոլ խփելու շանսեր ունեինք, բայց վերջնամասում չկարողացանք կանգնեցնել նրանց հակագրոհը։ Բոլոր խաղացողների համար այս արդյունքը շատ ցավալի է, քանի որ դա ազդում է վստահության վրա։ Պետք է շարունակենք աշխատել։

Մենք ջանում ենք այս բոլոր բացասականի մեջ դրականը տեսնել։ Հասկանում ենք մեր ներկայիս իրավիճակը և գիտակցում, որ այն օրեցօր  ավելի է բարդանում։ Ներկայումս մտածում ենք ամեն հաջորդ խաղի մասին, այլ ոչ թե չեմպիոնության»,- ասել է Զիդանը։

Վարդան Ղազարյան, Realmadrid.am

Աղբյուրը՝ Marca
Կարդացվել է 4682 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
Վերջին խաղը
Հաջորդ խաղը
Մրցաշարային աղյուսակ
Կայքի ամբողջական տարբերակ