m.realmadrid.am

Մարսելո. «Մենք մուրճով հարված ստացանք»
11:32:05 14.01.2018

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոն, որն արդեն 11–րդ մրցաշրջանն է անցկացնում մադրիդյան թիմի կազմում, իր  հիասթափությունն է հայտնել «Վիլյառեալից» կրած պարտությունից և վերջին շրջանում թիմի ցուցադրած խաղից:

«Սա վատագույն իրավիճակներից մեկն է, որում ես այստեղ հայտնվել եմ: Մենք փորձում ենք լավ ֆուտբոլ խաղալ, առաջ շարժվել գնդակով և գոլ խփել, բայց մեզ մոտ չի ստացվում:

Կողքից նայելիս մենք տխուր, չարացած տեսք ունենք, այնպիսի զգացողություն է, որ մենք խորտակվում ենք:

Մենք այս ամենին արժանի չենք և կարծում եմ, որ մենք լավ էինք խաղում, բայց գնդակը պարզապես չէր ցանկանում  հայտնվել դարպասում և ես չեմ կարող բացատրել՝ ինչու: Մենք մուրճով հարված ստացանք, բայց  հինգշաբթի պատրաստվում ենք վերադառնալ»,- ասել է Մարսելոն։

Վարդան Ղազարյան, Realmadrid.am

Աղբյուրը՝ Marca
Կարդացվել է 3777 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
Վերջին խաղը
Հաջորդ խաղը
Մրցաշարային աղյուսակ
Կայքի ամբողջական տարբերակ