m.realmadrid.am

Կրոս. «Մենք չենք հաղթում այն խաղերը, որոնք պարտավոր ենք հաղթել»
11:21:39 14.01.2018

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Թոնի Կրոսը մեկնաբանել է Պրիմերայի 19-րդ տուրում «Վիլյառեալից» կրած պարտությունը (0:1):

«Արդեն մի քանի խաղ է ինչ մեր խնդիրը անփոփոխ է մնում. մենք լավ ենք խաղում, բայց գոլ չենք կարողանում խփել։ Պետք են գոլեր, միավորներ, հաղթանակներ, իսկ մենք այս պահին չենք կարողանում և դա, իհարկե, ծանր է։ 

Թիմը հրաշալի տեսք ուներ։ Փորձեցինք ամեն ինչ։ Պրեսինգ, վտանգավոր պահեր, այս բոլորը եղան, բայց մենք չենք հաղթում այն խաղերը, որոնք պարտավոր ենք հաղթել։ Պետք է առաջ շարժվել, քանի որ մրցաշրջանում դեռ շատ խաղեր կան։

Կարո՞ղ ենք հետ բերել «Բարսելոնայի» և մեր միջև առկա 16 միավոր տարբերությունը....Հաշվի առնելով մրցաշարային աղյուսակում մեր դիրքը, կարծում եմ, որ առաջնահերթ պետք է մտածենք հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում հայտնվելու մասին։

Կարծում եմ՝ դա պետք է լինի մեր նպատակը մրցաշրջանի մնացած հատվածի համար, քանի որ 16 միավորը մեծ առավելություն է։ Պետք է մտածեն հաջորդ խաղի մասին։ Պետք է հաղթենք, միավորներ վաստակենք և զբաղեցնենք երկրորդ կամ երրորդ տեղը»,- ասել է Կրոսը։

Վարդան Ղազարյան, Realmadrid.am

Աղբյուրը՝ Marca
Կարդացվել է 2781 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
Վերջին խաղը
Հաջորդ խաղը
Մրցաշարային աղյուսակ
Կայքի ամբողջական տարբերակ