m.realmadrid.am

Կարվախալ. «Ռեալին» չհավատացողները կարող են հեռանալ
11:04:07 14.01.2018

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանիել Կարվախալը մեկնաբանել է Պրիմերայի 19-րդ տուրում «Վիլյառեալից» կրած պարտությունը (0:1):

«Մենք չպարգևատրվեցինք այն աշխատանքի համար, որը կատարեցինք 90 րոպեների ընթացքում։ Երկրորդ խաղակեսում մենք շատ պահեր ունեինք, բայց թանկ վճարեցինք հոգնածության համար։ Մենք դժվար կացության մեջ ենք, բայց «Ռեալին» չհավատացողները կարող են հեռանալ։

Մարզիչը մեզ ամենից շատն է աջակցում, նա այս նավի նավապետն է և մենք բոլորս կմեռնենք նրա հետ միասին։ Հուսով եմ՝ մրցաշրջանի վերջում մենք ինչ-որ տիտղոս կնվաճենք»,- ասել է Կարվախալը։

Վարդան Ղազարյան, Realmadrid.am

Աղբյուրը՝ Marca
Կարդացվել է 3024 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
Վերջին խաղը
Հաջորդ խաղը
Մրցաշարային աղյուսակ
Կայքի ամբողջական տարբերակ