m.realmadrid.am

Լուկաս Վասկեսի լավագույն մրցաշրջանը
13:26:16 13.01.2018

Լուկաս Վասկեսը «Նումանսիայի» դեմ խաղում դարձավ դուբլի հեղինակ, որն առաջինն էր նրա համար «Ռեալի» կազմում։ Այս երկու գնդակներով Լուկասն ընթացիկ մրցաշրջանում իր գոլերի թիվը հասցրեց ռեկորդային քանակի։ Գալիսիացին «Ռեալում» իր առաջին երկու մրցաշրջանում դարձել էր 4-ական գոլի հեղինակ, բայց այս մրցաշրջանում նա արդեն հասցրել է հինգ անգամ գրավել մրցակիցների դարպասները։

2017/18 մրցաշրջանում իր առաջին գոլը Լուկասը խփեց «Սանտիագո Բեռնաբեուում»՝ առաջնության խաղում գրավելով «Լևանտեի» դարպասը։ Դրանից հետո նա աչքի ընկավ Գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի «Ֆուենլաբրադայի» դեմ առաջին խաղում։ Այնուհետև նա կարողացավ Չեմպիոնների լիգայի մբային փուլի վերջին տուրում հաղթական գոլի հեղինակ դառնալ «Բորուսիայի» դեմ մրցավեճում, ինչից հետո էլ արդեն եկավ «Նումանսիայի» դեմ վերոհիշյալ խաղը։

Ընդհանուր առմամբ Լուկասը «Ռեալի» առաջին թիմում հեղինակել է 13 գոլ։ Այդ գոլերից 7-ը նա խփել է Լա լիգայում, 4-ը՝ Իսպանիայի գավաթի խաղարկությունում, ևս 2-ը՝ Չեմպիոնների լիգայում։

Los Merengues, Realmadrid.am

Աղբյուրը՝ Realmadrid.com
Կարդացվել է 1837 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
Վերջին խաղը
Հաջորդ խաղը
Մրցաշարային աղյուսակ
Կայքի ամբողջական տարբերակ