m.realmadrid.am

Պատմական գոլեր. Ռոնալդո
13:18:03 13.01.2018

«Պատամական գոլեր» շարքն այս անգամ անդրադառնում է բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդո Նազարիոյին։ «Մեծատամը» «Ռեալ» տեղափոխվեց Միլանի «Ինտերից» 2002 թվականի ամռանը՝ Աշխարհի առաջնության չեմպիոնի կոչումը Ճապոնիայում ու Կորեայում նվաճելուց հետո։ «Արքայական ակումբի» կազմում նա շարունակեց ցուցադրել իր անհավանական վարպետությունը, ռմբարկուական հատկանիշներն ու խելահեղ անցումները։

2003/04 մրցաշրջանի 21-րդ տուրում Մադրիդի «Ռելաը» 2-1 հաշվով առավելության հասավ «Վիլյառեալի» նկատմամբ «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում, իսկ գոլերի հեղինակ դարձան Սանտիագո Սոլարին ու Ռոնալդոն։ Ռոնալդոյի գոլը ծնվեց այն բանից հետո, երբ Սոլարին կարողացավ խլել գնդակը «Վիլյառեալի» հակագրոհի փորձի ժամանակ։ Տուգանային հրապարակի մատույցներում Գուտին գնդակը փոխանցեց Ռոնալդոյին, որի ձախ ոտքի հարվածն էլ անկասելի էր դարպասապահի համար։ Այդ մրցաշրջանում Ռոնալդոն դարձավ նաև Լա լիգայի լավագույն ռմբարկու խփած 24 գնդակով։

Ռոնալդոն «Ռեալում» անցկացրեց 5 մրցաշրջան՝ 177 խաղում դառնալով 104 գոլի հեղինակ։ «Ռեալի» հետ միասին նա նվաճեց Միջմայրցամաքային գավաթը, Լա լիգայի երկու չեմպիոնական տիտղոս ու Իսպանիայի մեկ սուպերգավաթ։

Los Merengues, Realmadrid.am

Աղբյուրը՝ Realmadrid.com
Կարդացվել է 1794 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մեկնաբանություններ (0)

Կատարել գրառում
Գրառում կատարելու համար անհրաժեշտ է գրանցվել:

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
Վերջին խաղը
Հաջորդ խաղը
Մրցաշարային աղյուսակ
Կայքի ամբողջական տարբերակ