m.realmadrid.am

Ֆուտբոլիստները դժգոհ են Զիդանից
18:49:43 12.01.2018

Հաշվի առնելով թիմի ներկայիս վատ մարզավիճակը՝ Զինեդին Զիդանն ընդունեց, որ պետք է ֆուտբոլիստների հետ նստի ու հասկանա, թե ինչպես է պետք լուծել խնդիրները։ «Ռեալը» ներկա պահին առաջնությունում չորրորդ տեղում է ու 16 միավորով զիջում է «Բարսելոնային»։

Զիդանը պատրաստվում է ֆուտբոլիստների հետ արագորեն լուծում գտնել՝ հաշվի առնելով այն, որ ՊՍԺ-ի դեմ դիմակայությունը սարերի ետևում չէ։ Զիդանը պնդում է, որ թիմը կարող է ավելի շատ աշխատել, բայց նաև պնդեց, որ խնդիրը ֆիզիկական կամ հոգեբանական վիճակը չէ, այլ մի քանի տարբեր գործոնների համախումբը։

Այնուամենայնիվ, տեղեկություն է տարածվել, որ Զիդանը մարզումներից մեկից հետո հանդիպում է ունեցել թիմի հետ, որի ժամանակ խոսվել են խնդիրների մասին, ու նաև իրենց կարծիքն են արտահայտել Սերխիո Ռամոսն ու Կրիշտիանու Ռոնալդուն։

Թիմի երիտասարդ ֆուտբոլիստներին ևս ձայնի իրավունք է տրվել, ու վերջիններս մարզչին բողոքել են, որ վերջինիս «ով ավելի լավ է մարզվում, խաղում է» արտահայտությունը չի համապատասխանում իրականությանը։ Բացի այդ, տեղեկություն կա, որ ֆուտբոլիստներից մեկը նշել է, որ չնայած նման հանդիպումը անհրաժեշտ էր, այն շատ ձանձրալի ու ոչ կառուցողական մթնոլորտում է անցել։

Los Merengues, Realmadrid.am

Աղբյուրը՝ AS
Կարդացվել է 7301 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
Վերջին խաղը
Հաջորդ խաղը
Մրցաշարային աղյուսակ
Կայքի ամբողջական տարբերակ