m.realmadrid.am

Կրոս. «Բնական է, որ զգում ենք Ռոնալդուի կարիքը»
14:34:08 14.09.2017

Թոնի Կրոսը ԱՊՕԷԼ-ի դեմ խաղի առաջին կեսում փոխարինման դուրս եկավ Մատեո Կովաչիչի փոխարեն: Հանդիպումից հետո գերմանացի ֆուտբոլիստը կիսվել է տպավորություններով:

«Մենք արժանիորեն հաղթեցինք ու կարող էինք ավելի շատ գոլեր խփել: Սա մեր ամենալավ խաղը չէր, բայց հաղթեցինք 3-0 հաշվով, ինչը վատ չէ: Հիմա մենք պետք է խաղանք երկու ամենաբարդ մրցակիցների դեմ: Դորտմունդում կայանալիք խաղը մեծ մարտահրավեր է լինելու մեզ համար:

Կրիշտիանու Ռոնալդուն մեծագույն ռմբարկու է, նա մեզ համար շատ կարևոր ֆուտբոլիստ է: Բնական է, որ զգում ենք նրա կարիքը, բայց ընդհանուր առմամբ մենք շատ լավ թիմ ունենք:

Երկրպագուներն ազատ են անել այն, ինչ ցանկանում են, բայց սուլոցները ոչ մի օգուտ չեն տա: Ոչ ոք արժանի չէ սուլոցների, երբ իր ողջ ուժերն է ներդրել խաղադաշտում, բայց սա «Ռեալ Մադրիդն» է, որտեղ միշտ պետք է շարունակես մարտնչել: Լա լիգայում մենք 4 միավոր կորցրինք վերջին երկու խաղերում, ու հիմա պետք է հաղթենք «Անոետայում»,- ասել է Կրոսը: 

Los Merengues, Realmadrid.am

Աղբյուրը՝ Realmadrid.com
Կարդացվել է 2449 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մեկնաբանություններ (0)

Կատարել գրառում
Գրառում կատարելու համար անհրաժեշտ է գրանցվել:

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
Վերջին խաղը
Հաջորդ խաղը
Մրցաշարային աղյուսակ
Կայքի ամբողջական տարբերակ