m.realmadrid.am

Ռամոս. «Շրջադարձ հարվածները միշտ լավ են ստացվել ինձ մոտ»
14:13:03 14.09.2017

Սերխիո Ռամոսը «Ռեալի» կազմում տարավ իր 350-րդ հաղթանակը ԱՊՕԷԼ-ի դեմ մրավեճում: Թիմի ավագը այդ հաղթանակը նշանավորեց շրջադարձ հարվածով խփած գոլով:  

Խաղից հետո իսպանացի ֆուտբոլիստը ասաց. «Սկզբում մի փոքր դժվար էր ճեղքել մրցակցի պաշտպանությունը, քանի որ նրանք կազմակերպված էին գործում, բայց մենք շարունակեցինք ճնշում գործադրել ու հասանք արդյունքի: Առաջին գոլից հետո ցանկալի արդյունքին հասնելն ու առաջին խաղում հաղթելն ավելի հեշտ դարձավ: Մի քանի խաղեր եղան մինչ այս, երբ գոլային շատ պահեր չէինք կարողանում ստեղծել, բայց մենք չենք կարող հուսալ, որ բոլոր մրցակիցներին հաղթելու ենք խոշոր հաշիվներով:

Ինչ վերաբերում է իմ գոլին, ես սիրում եմ փոքր-ինչ ուշ միանալ գրոհին, քանի որ դա անսպասելի է մրցակցի համար: Կատարեցի շրջադարձ հարված, մի բան, որը միշտ էլ լավ է ստացվել իմ մոտ:

Ես բախտ ունեցա խփել առաջին գոլս Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում, իսկ թիմը հաղթանակ տարավ: Հիմա պետք է մտածենք մյուս խաղի մասին»:

Ռոնալդուի մասին.
«Ռոնալդուի ներկայությունը զգացվում էր, նա գոլահար է, ինչն այսօր կրկին ապացուցվեց: Նրա վերադարձը կարևոր էր մեզ համար, ու հուսով ենք, որ նա կշարունակի գոլեր խփել, նա թիմի համար առանցքային ֆուտբոլիստ է: Տարեց տարի Ռոնալդուն մեր թիմի խաղին որակ է հաղորդում, ու մենք ուրախ ենք, որ նա վերադարձավ խաղադաշտ»:

Ռամոսը «Ռեալի» կազմում անցկացրել է 528 հանդիպում ու խփել է 69 գոլ:

Los Merengues, Realmadrid.am

Աղբյուրը՝ Realmadrid.com
Կարդացվել է 2107 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մեկնաբանություններ (0)

Կատարել գրառում
Գրառում կատարելու համար անհրաժեշտ է գրանցվել:

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
Վերջին խաղը
Հաջորդ խաղը
Մրցաշարային աղյուսակ
Կայքի ամբողջական տարբերակ