m.realmadrid.am

Սեբալյոսն ու Մայորալը նշեցին նորամուտը Չեմպիոնների լիգայում
14:02:18 14.09.2017

Դանի Սեբալյոսն ու Բորխա Մայորալը նշեցին իրենց նորամուտը Չեմպիոնների լիգայում: Երկու ֆուտբոլիստներն էլ փոխարինման դուրս եկան ԱՊՕԷԼ-ի դեմ խաղի երկրորդ խաղակեսում: Սեբալյոսը, որ արդեն իսկ «Ռեալի» կազմում մասնակցել էր Իսպանիայի սուպերգավաթի խաղին, 72-րդ րոպեին փոխարինեց Իսկոյին, մինչդեռ Մայորալը 82-րդ րոպեին դաշտ դուրս եկավ Գարեթ Բեյլի փոխարեն: Մայորալին նույնիսկ հաջողվեց դառնալ գոլի հեղինակ, բայց այն չարձանագրվեց խաղից դուրս վիճակի պատճառով:

Հանդիպումից հետո Սեբալյոսը կիսվել է տպավորություններով. «Ուրախ եմ, որ Չեմպիոնների լիգայում նորամուտիս խաղում հաղթանակ տարանք, դժվար կլինի մոռանալ այս օրը: Ինձ համար յուրահատուկ օր էր, կատարվեց երազանքս: Թիմը լավ սկսեց ու երկրորդ կեսում էլ արդյունավետ գործեց, ինչի շնորհիվ էլ հիանալի հաղթանակ տարանք: Մենք փորձում ենք պատմություն կերտել, ամեն ինչ մեր ձեռքերում է, ու այսօր մենք ցույց տվինք, որ ցանկանում ենք երրորդ անգամ անընդմեջ նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը»: 

Ֆուտբոլիստը խոսել է նաև Ռոնալդուի կարևորության մասին. «Երբ Ռոնալդուն խաղադաշտում է, մենք մեզ ավելի լավ ենք զգում, նա մեզ վստահություն է հաղորդում, ինչն էլ արտացոլվում է խփած գնդակների տեսքով: Նա թիմի ոգին է, շատ կարևոր ֆուտբոլիտ է մեզ համար ու հիմա հիանալի մարզավիճակում է: Նա շատ լավ խաղ անկացրեց, իսկ ամբիցիոզ բնավորությունը նրան դարձնում է լավագույնն աշխարհում»:

Los Merengues, Realmadrid.am

Աղբյուրը՝ Realmadrid.com
Կարդացվել է 1268 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մեկնաբանություններ (0)

Կատարել գրառում
Գրառում կատարելու համար անհրաժեշտ է գրանցվել:

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
Վերջին խաղը
Հաջորդ խաղը
Մրցաշարային աղյուսակ
Կայքի ամբողջական տարբերակ