m.realmadrid.am

Մայորալն անձնական մարզիչ է վարձել ու հավելյալ մարզումներ է անցկացնում
14:51:52 13.09.2017

Բորխա Մայորալը գիտի, որ հեշտ չի լինելու, բայց փորձելու է պայքարել «Ռեալի» մեկնարկային կազմում տեղ ունենալու համար: Հենց այդ նպատակի համար էլ նա անձնական մարզիչ է վարձել, որը օգնում է նրան ավելի շատ աշխատել:

Ամենայն հավանականությամբ առաջիկա շաբաթներին նա մի շարք հնարավորություններ կստանա խաղալու համար, ու Բորխան ցանկանում է պատրաստ լինել, երբ թիմը զգա իր կարիքը:

«Ֆուտբոլիստն այժմ ավելի պրոֆեսիոնալ մոտեցում է ցուցաբերում»,- ասել է ակումբում աշխատող մի անձ՝ նկատի ունենալով նրա կատարած հավելյալ աշխատանքը:

Կարիմ Բենզեմայի վնասվածքն ու Կրիշտիանու Ռոնալդուի որակազրկումը նրան կարող են մեկնարկային կազմում տեղ տալ սպասվածից ավելի շուտ: Մայորալն այսօր էլ հայտավորված է ԱՊՕԷԼ-ի դեմ խաղին:

Իսպանիայի Մ-21 տարեկանների հավաքական ֆուտբոլիստը գիտի, որ պետք է նորից ձեռք բերի մարզավիճակը, որ ուներ «Վոլֆսբուրգ» տեղափոխվելուց առաջ ու որը կորցրեց հենց գերմանական ակումբում:

Նա ցանկանում է ապացուցել, որ կարող է «Ռեալի» մակարդակի կենտրոնական հարձակվող լինել, չէ՞ որ ժամանակին նա 15 գոլ էր խփել ՈՒԵՖԱ-ի Երիտասարդական Չեմպիոնների լիգայում: Նա փորձելու է վերգտնել այդ մարզավիճակը, այլ ոչ թե այն, որի արդյունքում ընդամենը երկու գոլ խփեց «Վոլֆսբուրգում» նախորդ մրցաշրջանում

Los Merengues, Realmadrid.am

Աղբյուրը՝ Marca
Կարդացվել է 2662 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մեկնաբանություններ (0)

Կատարել գրառում
Գրառում կատարելու համար անհրաժեշտ է գրանցվել:

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
Վերջին խաղը
Հաջորդ խաղը
Մրցաշարային աղյուսակ
Կայքի ամբողջական տարբերակ