m.realmadrid.am

Ռոնալդուի տպավորիչ ցուցանիշը՝ Չեմպիոնների լիգայում
14:44:31 13.09.2017

Այսօր Մադրիդի «Ռեալը» կխաղա ԱՊՕԷԼ-ի դեմ, ու Կրիշտիանու Ռոնալդուն վերջապես դուրս կգա խաղադաշտ՝ փորձելով օգնել իր թիմին հաղթանակ տանել:

Պորտուգալացի հարձակվողը, որ մրցաշարի պատմության լավագույն ռմբարկուն է 105 գոլով, վերջին 5 տարիներին մեկնարկային տուրում աչքի է ընկնում խփած գնդակով, ու այդ 5 մրցաշրջաններում նա դարձել է նաև մրցաշարի լավագույն ռմբարկու: 2016/17 խաղարկությունում Ռոնալդուն հեղինակեց 12 գոլ ու օգնեց թիմին նվաճել ԴուոԴեսիման:

Արդյունավետության այս շարքը սկսվեց 2012/13 մրցաշրջանում, երբ խմբային փուլի առաջին տուրում «Ռեալը» հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» 3-2 հաշվով, իսկ Կրիշտիանուն խփեց հաղթական գոլը:

Մեկ տարի անց պորտուգալացին հեթ-տրիկ ձևակերպեց «Գալաթասարայի» դեմ մրցավեճում, իսկ 2015/16 մրցաշրջանում նույքան գոլ հեղինակեց Դոնեցկի «Շախտյորի» դեմ խաղում: 2014/15 ու 2016/17 մրցաշրջաններում Ռոնալդուն աչքի ընկավ «Բազելի» ու «Սպորտինգի» դեմ խաղերում:

Los Merengues, Realmadrid.am

Աղբյուրը՝ Realmadrid.com
Կարդացվել է 3797 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մեկնաբանություններ (0)

Կատարել գրառում
Գրառում կատարելու համար անհրաժեշտ է գրանցվել:

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
Վերջին խաղը
Հաջորդ խաղը
Մրցաշարային աղյուսակ
Կայքի ամբողջական տարբերակ