m.realmadrid.am

Վերջին 10 տարում «Ռեալը» հիանալի է մեկնարկում Չեմպիոնների լիգայում
14:23:39 13.09.2017

Այսօր Մադրիդի «Ռեալն» առաջին հանդիպումը կանցկացնի Չեմպիոնների լիգայի 2017/18 խաղարկությունում: Թիմը կփորձի կրկնել վերջին 10 տարիների լավ մեկնարկը՝ տանելով հաղթանակներ, ինչպես և այդ տասը դեպքերում:

2007/08 մրցաշրջանից սկսած, երբ «Ռեալը» մեկնարկային տուրում հաղթեց Բրեմենի «Վերդերին» 2-1 հաշվով, թիմը Չեմպիոնների լիգայի յուրաքանչյուր խաղարկություն սկսում է հաղթանակով: Այդ տասը խաղերից յոթը կայացել են «Սանտիագո Բեռնաբեուում», իսկ ահա երեք խաղ կայացել է մրցակցի հարկի տակ:

Գերմանական թիմին հաղթելուց հետո «Ռեալը» մեկնարկային տուրերում հաղթել է նաև ԲԱՏԷ-ին, «Ցյուրիխին», «Այաքսին», Զագրեբի «Դինամոյին», «Մանչեսթեր Սիթիին», «Գալաթասարային», «Բազելին», «Շախտյորին», Լիսաբոնի «Սպորտինգին»:

Այս հաղթանակներից ամենախոշոր հաշվովը արձանագրվել է «Գալաթասարայի» դեմ մրցավեճում, որում «Ռեալը» հաղթեց 6-1 հաշվով, իսկ մրցաշրջանի վերջում նվաճեց Չեմպիոնների լիգայի տասներորդ գավաթը՝ Դեսիման:

Los Merengues, Realmadrid.am

Աղբյուրը՝ Realmadrid.com
Կարդացվել է 1660 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մեկնաբանություններ (0)

Կատարել գրառում
Գրառում կատարելու համար անհրաժեշտ է գրանցվել:

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
Վերջին խաղը
Հաջորդ խաղը
Մրցաշարային աղյուսակ
Կայքի ամբողջական տարբերակ