m.realmadrid.am

Կասիլյասը, Ռամոսն ու Ռոնալդուն հավակնում են «Golden Foot» մրցանակին
13:48:40 13.09.2017

«Ռեալի» ֆուտբոլիստներ Սերխիո Ռամոսն ու Կրիշտիանու Ռոնալդուն հավակնում են «Golden Foot 2017» մրցանակին: Ամեն տարի շնորհվող այս մրցանակը սկսել են հանձնել 2003 թվականից սկսած, իսկ դրան կարող են արժանանալ միայն 28 տարեկանը լրացած ֆուտբոլիստները, որոնք նշանակալի հաջողությունների են հասել ֆուտբոլում ինչպես թիմային, այնպես էլ անհատական մակարդակներում: 

Մրցանակին այս տարի հավակնում են 10 ֆուտբոլիստներ՝ Իկեր Կասիլյասը, Մանուել Նոյերը, Կրիշտիանու Ռոնալդուն, Սերխիո Ռամոսը, Լիոնել Մեսսին, Արյեն Ռոբենը, Տիագո Սիլվան, Լուիս Սուարեսը, Յայա Տուրեն ու Անդրեա Պիռլոն:

Մինչ այս մրցանակին արժանացել են այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Ռոբերտո Բաջիոն (2003), Պավել Նեդվեդը (2004), Անդրեյ Շևչենկոն (2005), Ռոնալդոն (2006), Ալեսանդրո դել Պիերոն (2007), Ռոբերտո Կառլոսը (2008), Ռոնալդինյոն (2009), Ֆրանչեսկո Տոտին (2010), Ռայան Գիգսը (2011), Զլատան Իբրահիմովիչը (2012), Դիդիե Դրոգբան (2013), Անդրես Ինյեստան (2014), Սամուել Էտօ՛Օն (2015) ու Ջիանլուիջի Բուֆոնը (2016):

Los Merengues, Realmadrid.am

Աղբյուրը՝ Realmadrid.com
Կարդացվել է 3798 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մեկնաբանություններ (0)

Կատարել գրառում
Գրառում կատարելու համար անհրաժեշտ է գրանցվել:

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
Վերջին խաղը
Հաջորդ խաղը
Մրցաշարային աղյուսակ
Կայքի ամբողջական տարբերակ