m.realmadrid.am

Կանաչ լույս՝ Ասենսիոյի համար, կարմիր՝ Իսկոյի ու Խամեսի
16:28:25 11.01.2017

Խամեսն ու Իսկոն բաց կթողնեն «Սևիլիայի» դեմ խաղը, Ասենսիոն հավանաբար կլինի մեկնարկային կազմում...

Խամես Ռոդրիգեսն ու Իսկոն բաց են թողել «Ռեալի» մարզումը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ֆուտբոլիստներն աշխատել են մարզասրահում: Կոլումբիայի հավաքականի կիսապաշտպանը մկանային խնդիրներ ունի և մարզվում է ֆիզիոթերապևտների հետ, իսկ Իսկոյի կոճի վնասվածքը դեռ զգալ է տալիս:

Մարկո Ասենսիոն, որը «Սևիլիայի» դեմ գավաթային առաջին խաղում մեկնարկային կազմում էր, ամենայն հավանականությամբ կլինի մեկնարկային կազմում նաև «Ռամոն Սանչես Պիսխուանում»:

Լավ նորություններ
Մատեո Կովաչիչը, ինչպես արդեն տեղեկացրել ենք, միացել է ընդհանուր խմբի մարզումներին, թեպետ մարզում է անցկացրել նաև առանձին ծրագրով: «Սևիլիայի» դեմ գավաթային խաղին խորվաթ կիսապաշտպանը դժվար թե մասնակցի, սակայն հանգստյան օրերին կայանալիք առաջնության խաղին կարող է խաղաժամանակ ստանալ: Նույնը վերաբերում է նաև Լուկաս Վասկեսին, որն արդեն ամբողջական մարզում է անցկացնում հիմնական թիմի հետ:

Սերխիո Ռամոսը ևս նորմալ մարզվում է և հավանաբար կմասնակցի «Սևիլիայի» դեմ առաջիկա խաղին, որն ավագի համար կլինի առաջինն այս տարվա ընթացքում:

Լավ նորություններից զատ պետք է ասել, որ Պեպեն դեռևս չի ապաքինվել, իսկ Բեյլը շարունակում է աշխատել, որպեսզի հնարավորին չափ շուտ վերադառնա խաղադաշտ:

Ավելացնենք, որ «Ռեալը» Սևիլիա կմեկնի վաղը և կհանգրվանի NH Collection հյուրանոցում:

Fenomeno, Realmadrid.am 

Աղբյուրը՝ As
Կարդացվել է 6573 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մեկնաբանություններ (0)

Կատարել գրառում
Գրառում կատարելու համար անհրաժեշտ է գրանցվել:

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
Վերջին խաղը
Հաջորդ խաղը
Մրցաշարային աղյուսակ
Կայքի ամբողջական տարբերակ