m.realmadrid.am

Կարվախալը դարձավ 25 տարեկան
15:19:08 11.01.2017

«Ռեալի» սանը 141 հանդիպում է անցկացրել հիմնական թիմի կազմում...

Այսօր Դանի Կարվախալը տոնում է իր ծննդյան 25-րդ տարեդարձը: Պաշտպանը ծնվել է 1992 թվականի հունվարի 11-ին Լեգանեսում(Մադրիդ): Կարվախալն իր չորրորդ մրցաշրջանն է անցկացնում «Ռեալի» հիմնական թիմում և այս ընթացքում երկու անգամ դարձել է Աշխարհի ակումբային առաջնության չեմպիոն, երկու անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը, երկու անգամ՝ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը և մեկ անգամ՝ Արքայական գավաթը:

Կարվախալը «Ռեալի» ակադեմիային միացել է 2002 թվականին: Զարգանալով «սերուցքայինների» ակադեմիայում՝ նա մեկ տարի անցկացրել է Լևերկուզենի «Բայերում», որից հետո՝ 2013 թվականին վերադարձել է «Ռեալ Մադրիդ»:

«Ռեալի» կազմում անցկացրած 141 խաղում Կարվախալը դարձել է 4 գոլի հեղինակ:

Fenomeno, Realmadrid.am

Աղբյուրը՝ Realmadrid.com
Կարդացվել է 997 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մեկնաբանություններ (0)

Կատարել գրառում
Գրառում կատարելու համար անհրաժեշտ է գրանցվել:

Վերջին խաղը
Հաջորդ խաղը
Մրցաշարային աղյուսակ
Կայքի ամբողջական տարբերակ