m.realmadrid.am

EFE. Կեյլոր Նավասը՝ լավագույն լատինամերիկացի ֆուտբոլիստ
01:52:21 10.01.2017

Մադրիդի «Ռեալի» դարպասապահը մրցանակը կստանա երեքշաբթի կայանալիք արարողությանը...

«Արքայական» ակումբի դարպասապահ Կեյլոր Նավասը EFE լրատվական գործակալության կողմից երեքշաբթի կստանա EFE մրցանակը, որը տրվում է Լա լիգայում հանդես եկող լավագույն լատինամերիկացի ֆուտբոլիստին:

Կոստառիկացի դարպասապահն «սպիտակների» կազմում 2016 թվականին դարձավ Չեմպիոնների լիգայի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի ու Աշխարհի ակումբային առաջնության հաղթող:

Մրցանակաբաշխությունը տեղի է ունենալու երեքշաբթի՝ Երևանի ժամանակով 16:30-ին, EFE լրատվական գործակալության հանդիսությունների սրահում:

Fenomeno, Realmadrid.am

Աղբյուրը՝ Realmadrid.com
Կարդացվել է 1955 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մեկնաբանություններ (0)

Կատարել գրառում
Գրառում կատարելու համար անհրաժեշտ է գրանցվել:

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
Վերջին խաղը
Հաջորդ խաղը
Մրցաշարային աղյուսակ
Կայքի ամբողջական տարբերակ