m.realmadrid.am

France Football. Զիդանը՝ լավագույն ֆրանսիացի մարզիչ
01:42:33 10.01.2017

«Սպիտակների» գլխավոր մարզիչը 2016 թվականին թիմի հետ դարձավ Չեմպիոնների լիգայի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի ու Աշխարհի ակումբային առաջնության հաղթող...

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը France Football-ի վարկածով ճանաչվել է լավագույն ֆրանսիացի մարզիչը 2016 թվականին: Քվեարկությունն անցկացվել է կազմակերպության փորձագետների շրջանում:

«Ռեալի» մարզչին այս մրցանակը տրվել է հիասքանչ հաջողությունների համար: 2016 թվականին Զիդանի գլխավորությամբ մադրիդյան ակումբը դարձավ Չեմպիոնների լիգայի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի ու Աշխարհի ակումբային առաջնության հաղթող:

1998 և 2002 թվականներին France Football-ի վարկածով ճանաչվելով լավագույն ֆրանսիացի ֆուտբոլիստ, իսկ այժմ՝ լավագույն ֆրանսիացի մարզիչ՝ Զինեդին Զիդանը դարձավ պատմության մեջ 4-րդ մարդը, որ հաղթող է դառնում կազմակերպության և՛ լավագույն ֆուտբոլիստի, և՛ լավագույն մարզչի անվանակարգում: Նախկինում նման նվաճման հասել են Լուիս Ֆերնանդեսը, Դիդիե Դեշամն ու Լորան Բլանը:

Fenomeno, Realmadrid.am

Աղբյուրը՝ Realmadrid.com
Կարդացվել է 2652 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մեկնաբանություններ (0)

Կատարել գրառում
Գրառում կատարելու համար անհրաժեշտ է գրանցվել:

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
Վերջին խաղը
Հաջորդ խաղը
Մրցաշարային աղյուսակ
Կայքի ամբողջական տարբերակ