BLOG TV MOBILE

Պատմություն

2001 թ. հունվարի 14
Լուիշ Ֆիգուն ճանաչվում է ըստ ՖԻՖԱ-յի Աշխարհի լավագույն Ֆուտբոլիստ: Ոսկե գնդակը Ֆիգուին հանձնում է Ֆուտբոլային Ասոցիացիաների Ֆեդերացիայի նախագահ Յոզեֆ Բլատերը: Լուիշ Ֆիգուն դառնում է մադրիդյան «Ռեալի» Ոսկե գնդակ ստացած երրորդ ֆուտբոլիստը: Նրանից բացի այդ մրցանակը տարբեր տարիներին ստացել են Ալֆրեդո Դի Ստեֆանոն ու Ռայմոն Կոպան:

2001 թ. մայիսի 26
«Ռեալ Մադրիդը» «Ալավեսի» նկատմամբ 5:0 հաշվով տարած հաղթանակից հետո նվաճում է Իսպանիայի չեմպիոնի իր 28-րդ տիտղոսը: Ռաուլը խփում է այդ հանդիպման առաջին ու վերջին գնդակները, և նրա համար սա դառնում է իսպանական առաջին դիվիզիոնում անցկացրած 250-րդ հանդիպումը: Այդ երկու գոլը Ռաուլին բերում են ռմբարկուների ցուցակի առաջին տեղը. հարձակվողը ստանում է իր երկրորդ «Պիչիչիի» մրցանակը: Եվս երկու գնդակ այդ Ոսկե խաղում խփում են Գուտին, Էլգերան և Հյերոն, որի համար այդ խաղը դառնում է առաջին դիվիզիոնում անցկացրած թվով հարյուրերորդ հանդիպումը: Այդ խաղից հետո մոտ 500 հազար երկրպագուներ դուրս են գալիս մադրիդյան փողոցներ՝ տոնելու իրենց թիմի հերթական չեմպիոնական տիտղոսի նվաճումը:

2001 թ. հուլիսի 9
Զինեդին Զիդանը հագնում է մադրիդյան «Ռեալի» սպիտակ վերնաշապիկը: Ֆրանսիացի կիսապաշտպանին պաշտոնապես ներկայացնում են որպես Արքայական ակումբի ֆուտբոլիստ: Նախագահ Ֆլորենտինո Պերեսը և Պատվավոր նախագահ Ալֆրեդո Դի Ստեֆանոն Զիդանին հաջողություն են մաղթում իր նոր թիմում:

2001 թ. օգոստոսի 23
Մադրիդյան «Ռեալը» երկու խաղերի ընդհանուր 4:1 հաշվով հաղթելով «Սարագոսային»՝ նվաճում է Իսպանիայի Սուպերգավաթը: Առաջին խաղում Առագոն գավառի մայրաքաղաքում հակառակորդները բաժանվում են խաղաղ 1:1 հաշվով, բայց պատասխան խաղում՝ «Սանտյագո Բեռնաբեույում», «Ռեալը» ոչ մի շանս չի թողնում «Սարագոսային»՝ 3:0: Խաղի բոլոր երեք գոլերը խփում է Ռաուլը: «Ռեալ Մադրիդը» նվաճում է Իսպանիայի իր վեցերորդ Սուպերգավաթը:

2002 թ. հունվարի 2
«Ռեալ» Մադրիդը Գավաթի առաջին խաղարկության ժամանակ հաղթում է «Ատլետիկոյին» 3:1 հաշվով: Այդ մրցաշարն անց է կացվում ի պաշտպանություն Մադրիդի թեկնածության՝ 2012 թվականի Օլիմպիական Խաղերն անցկացնելու իրավունքը ստանալու պայքարում:

2002 թ. մարտի 5
Տեղի է ունենում մադրիդյան «Ռեալի» հարյուրամյակին նվիրված «Parque Tematico» Այգու բացումը:

2002 թ. մարտի 6

Լրանում է մադրիդյան «Ռեալի» 100 տարին.Մեծ տարեթիվ Մեծ ակումբի պատմության մեջ: Ամբողջ աշխարհը տոնում է մոլորակի լավագույն ակումբի CENTENARIO-ն: Ամբողջ երկրով մեկ՝ սկսած Ջիբրալթարից և վերջացրած Բարսելոնայով, անց են կացվում բազմապիսի տոնական միջոցառումներ, որոնց գագաթնակետն է դառնում մադրիդյան հսկայական Ֆիեստան: «Ռեալը Մադրիդը» 100 տարեկան է:

2002 թ. մարտի 6
Իսպանիայի Գավաթի եզրափակիչը Թագավորական ակումբի համար հաջող չստացվեց: «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում՝ «Ռեալի» Հարյուրամյակի օրը, ավելի ուժեղ գտնվեց «Դեպորտիվոն»՝ 2:1, որը և Իսպանիայի թագավորի փեռքերից ստացավ այդ բաղձալի մրցանակը:

2002 թ. մայիսի 7
Մադրիդյան «Ռեալի» Հարյուրամյակի տոնախմբությունների շրջանակներում անց է կացվում երկու խաղ.հիմնական թիմը խաղում է Ճապոնիայի հավաքականի հետ, իսկ «Ռեալի» վետերանները հանդիպում են աշխարհի մնացած վետերանների թիմի հետ: Միջոցառումները ացն են կացվում «Drogas No» (ո'չ թմրադեղերին) նշանաբանի տակ:

2002 թ. մայիսի 15

Մադրիդյան «Ռեալը» դառնում է Եվրոպայի իննակի գավաթակիր: Ռաուլի և Զիդանի ֆանտաստիկ գոլերի շնորհիվ շատ լարված խաղում մադրիդցիները հաղթում են Լեվերկուզենի «Բայերին»՝ 2:1:

2002 թ. օգոստոսի 3-5
Մադրիդյան «Ռեալը» 1:2 հաշվով Սանտյագո Բեռնաբեույի Գավաթի եղրափակչում զիջում է «Բավարիային»: Մրցաշարին մասնակցում են նաև «Լիվերպուլն» ու «Միալնը», որոնք գրավում են համապատասխանաբար երրորդ ու չորրորդ տեղերը:

2002 թ. օգոստոսի 8
Հարյուրամյակի տոնախմբությունների շրջանակներում Նյու-Յորքում անց է կացվում նաև ընկերական հանդիպում «Ռեալ Մադրիդ» և «Ռոմա» ակումբների միջև: Խաղը ավարտվում է զրոյական ոչ-ոքի հաշվով:

2002 թ. օգոստոսի 31

«Ռեալ Մադրիդը» իր պատմության մեջ առաջին անգամ նվաճում է Եվրոպայի Սուպերգավաթը. «Ռեալ Մադրիդ» - «Ֆեյենորդ»՝ 3:1: Հոլանդացի Պաուվեի ինքնագոլի ու Ռեբորտո Կարլոսի և Գուտիի գոլերի շնորհիվ Գավաթը գնում է Իսպանիայի մայրաքաղաք:

2002 թ. սեպտեմբերի 1

Ֆլորենտինո Պերեսը իրականացնում է երրորդ «Մեծ ձեռքբերումը»՝ Մադրիդյան «Ռեալ» է տեղափոխվում Ռոնալդոն:

2002 թ. սեպտեմբերի 10-12
«Ռեալ Մադրիդի» Հարյուրամյակի տոնախմբությունների շրջանակներում կազմակերպվում է մրցաշար մանկական ու պատանեկան թիմերի միջև: Բնականաբար, չեմպիոն է դառնում «Ռեալը»:

2002 թ. դեկտեմբերի 3

Միջմայրցամաքային գավաթում «Ռեալը» 2:0 հաշվով հաղթում է պարագվայական «Օլիմպիային»: Գոլերի հեղինակ են դառնում Ռոնալդոն և Գուտին: «Ռեալ Մադրիդը» դառնում է Միջմայրցամաքային եռակի գավաթակիր:

2002 թ. դեկտեմբերի 17
Ռոնալդոն ստանում է Ոսկե գնդակ որպես 2002 թվականի աշխարհի լավագույն ֆուտբոլիստ:

2002 թ. դեկտեմբերի 18
Արքայական ակումբի Հարյուրամյակի խաղը՝ «Ռեալ Մադրիդ» - Աշխարհի Հավաքական: Խաղը վերջանում է 3:3 հաշվով: Մադրիդցիներից գոլերի հեղինակ են դառնում Սոլարին, Տոտեն ու Կամբիասսոն:

2002 թ. մայիսի 14
Մադրիդյան «Ռեալը» երկու խաղերի ընդհանուր հաշվով Եվրոպայի Գավաթի կիսաեզրափակչում զիջում է «Յուվենտուսին»: Սեփական դաշտում 2:1 հաշվով տարած հաղթանակից հետո պատասխան խաղում «Ռեալը» պարտվում է 1:3 հաշվով և դուրս մնում Եվրոպայի իր տասներորդ Գավաթի համար պայքարից:

 

Վերջին տասնամյակն ակումբի համար նշանավորվել է հետևյալ իրադարձություններով.

Ֆիգու, Բեքհեմ, Զիդան, Ռոնալդո... Աշխարհի լավագույն ֆուտբոլիստները ձևավորեցին պամտության ամենադիտարժան թիմերից մեկը: Սանտիագո Բեռնաբեուն վերակառուցվեց և նոր Ռեալ Մադրիդի ֆուտբոլային քաղաքը կառուցվեց Վալդեբեբասում: Ռեալի թագադրման պահն էր նվաճված 9-րդ Չեմպիոնների գավաթը:

Իսպանիայի թագավորը` պատվավոր նախագահ

Ռեալի հարյուրամյակին  նվիրված տոնակատորությունների օրը Ֆլորենտինո Պերեսը Իսպանիայի Արքային առաջարկեց դառնալ Արքայական ակումբի պատվավոր նախագահ; Իսպանիայի Արքան սիրով ընդունեց այդ առաջարկը;

Ֆլորենտինո Պերեսը հրաժարական տվեց

2006-ի փետրվարի 27-ին Ֆլորենտինո Պերեսը հրաժարվեց իր նախագահական աթոռից; Ժամանակավորապես այդ պաշտոնը զբաղեցրեց Ֆեռնանդո Մարտինը, որին հաջորդեց Լուիս Գոմես Մոնտեխանոն;

Ռամոն Կալդերոնն ընտրվեց նախագահ

Ռեալի նախագահությանը հավակնում էին հինգ թեկնածուներ` Ռամոն Կալդերոնը, Խուան Պալասիոսը, Խուան Միգել Վիլյար Միրը, Լորենցո Սանսը և Արտուրո Բալդասանոն: 2006-ի հուլիսի 2-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում Ռամոն Կալդերոնն ընտրվեց նախագահ:

Կապելլոյի վերադարձը

2006-ի հուլիսի 5-ին Ֆաբիոն երկրորդ անգամ իր կյանքում պայմանագիր ստորագրեց Ռեալի հետ: Իտալացի մարզիչը պահանջեց և ստացավ հետևյալ ֆուտբոլիստներին` Կանավարո, Էմերսոն, Դիառա, Ռեյես և վան Նիստելրոյ; Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ևս երեք ֆուտբոլիստներ հագան Ռեալի ճերմակ մարզաշապիկը` դրանք էին Մարսելոն, Իգուայինը և Գագոն:

Պուշկաշի մահը

2006-ի նոյեմբերի 17-ին հիվանդության դեմ երկարատև պայքարից հետո մահացավ Ֆերենց Պուշկաշ Բիրոն: Նա 79 տարեկան էր:

Յոզեֆ Բլատերը` ակումբի պատվավոր անդամ

ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը պատվավոր նախագահ Ալֆրեդո դի Ստեֆանոյի կողմից ստացավ ակումբի Ոսկե և Ադամանդե պարգևը: Բլատերը, որը դի Ստեֆանոյի համարում է Ռեալ Մադրիդի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստ, նրանից ստացավ նաև Ռեալի պատվավոր անդամի քարտ:

30-րդ տիտղոսը

“Միասին կարող ենք” արշավը հիանալի գործեց և ստիպեց թիմին և երկրպագուներին միավորվել և հիանալի ոճով նվաճել ակումբի 30-րդ Չեմպիոնական տիտղոսը:

Մարտի 6, 2008

Ռեալ Մադրիդը դարձավ 106 տարեկան: Իր հիմնադրման օրվանից ակումբը միշտ հաջողակ էր և դավանում էր լավագույն սպորտային արժեքները: Միշտ ունենալ մարտական հոգի և հարգել մրցակիցներին:

Եվս մեկ չեմպիոնություն

2007/08 մրցաշրջանը մեկնարկեց նոր նախագծով, որը ղեկավարում էր Բերնդ Շուստերը, իսկ թիմում ընդգրկվել էին Ռոբբենը, Հայնցեն, Սնայդերը, Դրենտեն, Սավիոլան և Մետցելդերը: Երկրորդ տուրում 0-5 հաշվով Վիլյառեալին հաղթելուց հետո Ռեալը բարձրացավ մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական և երբեք չլքեց այդ դիրքը: Սերուցքայինները 84 գոլ խփեցին, ինչը ռեկորդ էր 36 թիմի միջև անցկացված առաջնություններում:

8-րդ սուպերգավաթը

Երկրորդ անընդմեջ չեմպիոնությունը նվաճելուց հետո, Ռեալը 2008/09 մրցաշրջանի մեկնարկից առաջ Իսպանիայի Սուպերգավաթի համար պայքարում հանդիպեց Վալենսիային: Առաջին խաղում Վալենսիան հաղթել էր 3-2 հաշվով, սակայն պատասխան խաղում Ռեալը հիանալի հաղթանակ տարավ և նվաճեց իր 8-րդ սուպերգավաթը:

Ֆլորենտինո Պերեսը երկրորդ անգամ դարձավ Ռեալի նախագահ

2009-ի հունիսի 1-ին Ֆլորենտինո Պերեսը վերընտրվեց Ռեալի նախագահի պաշտոնում: Պերեսի թեկնածությունը Բարսելոնայի դոմինանտության ֆոնի վրա լավատեսության նոր ալիք բերեց: Նրա նոր նախագիծը մոտակա վեց տարիների ընթացքում խոստանում է գրել Ռեալի պատմության ամենավառ էջերը:

Մանուել Պելեգրինին նշանակվեց թիմի գլխավոր մարզիչ

2009 թվականի հունիսի 1-ին Մանուել Պելեգրինին պաշտոնապես հաստատվում է «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնում ու կնքում է երկամյա պայմանագիր: Նրա համար Պերեսը վճարեց 4 մլն եվրո «Վիլյառեալին», իսկ Մանուելը դարձավ Պերեսի առաջին ձեռքբերումը երկրորդ նախագահական շրջանում:

Գալակտիկոսը վերադառնում է.

Իր վերադարձից անմիջապես հետո Ֆլորենտինո Պերեսը նախաձեռնեց երկրորդ գալակտիկոսի ստեղծման լայնամասշտաբ ծրագիրը: Սկզբի համար փոփոխություններ եղան ակումբի ղեկավար անձնակազմի մեջ. Նախագահի խորհրդական դարձավ նախկին ֆուտբոլիստ լեգենդար Զինեդին Զիդանը: Հունիսի 9-ին երկարատև ասեկոսեներից ու բանակցություններից հետո թիմ եկավ Ռիկարդո Կական «Միլանից» 68 մլն եվրո փոխհատուցման դիմաց: Նա կնքեց 6ամյա պայմանագիր ու դարձավ առաջին գալակտիկոսը: Հետո ակումբը գնեց 2008 թվականի աշխարհի լավագույն խաղացող Կրիշտիանու Ռոնալդուին, ով վաղուց երազում էր կրել սպիտակ մարզաշապիկը: Նրա համար ակումբը վճարեց 80 մլն ֆունտ ստեռլինգ (93,4 մլն եվրո): Հունիսի 25-ին 15 մլն եվրոյի դիմաց ակումբը գնեց «Վալենսիայի» 23-ամյա պաշտպան Ռաուլ Ալբիոլին: 2009-ի հուլիսի 1-ին պաշտոնապես հաստատվեց Կարիմ Բենզեմայի տեղափոխությունը: Տրանսֆերի արժեքը կազմեց 35 մլն եվրո: Ակումբը հետ վերադարձրեց Էստեբան Գրաներոյին ու Ալվարո Արբելոային, ովքեր ակումբի սաներ են հանդիսանում: Արբելոայի համար ակումբը վճարեց 4 մլն եվրո, կնքվեց հնգամյա պայմանագիր: Օգոստոսի 5-ին ակումբը գնեց Ալվարոյի նախկին թիմակցին` Խաբի Ալոնսոյին: Տրանսֆերը արժեցավ 30 մլն եվրո:

Անհաջող մրցաշրջան.

Անկախ լայնամասշաբ փոփոխություններին, ակումբը չկարողացավ լուրջ հաջողությունների հասնել մրցաշրջանի ընթացքում: Թիմը առաջնությունը ավարտեց երկրորդ տեղում, իսկ չեմպիոն «Բարսելոնային» պարտվեց երկու խաղերում էլ: Թիմը նաև անհաջող խաղաց ՉԼ-ում ու 6-րդ անգամ անընդմեջ դուրս մնաց 1/8 փուլից: Իսկ արքայական գավաթում թիմը դուրս մնաց առաջին իսկ փուլում` պարտվելով երրորդ դիվիզիոնի թիմ «Ալկորկոնին»:

Պելեգրինին հեռացվեց.

Ակումբի ղեկավարությունը բավարարված չէր, ու մեծ ամբիցաները ոչ մի բան չտվեցին: Եվ որոշվեց Մանուել Պելեգրինիին հեռացնել աշխատանքից ոչ բավարար արդյունքների համար:

Ժոզե Մոուրինյոն նշանակվեց գլխավոր մարզիչ.

«Բեռնաբեուում» կայացած ՉԼ եզրափակչից հետո, որում հաղթեց Ժոզե Մոուրինյոյի «Ինտերը», ակումբի ղեկավարությունը նշանառության տակ առավ պորտուգալացի մասնագետին: Կարճատև բանակցություններից հետո ակումբը հայտարարեց «Ինտերի» հետ ոսկե հեթ-տրիկ հեղինակած մարզչի հետ պայմանագրի կնքման մասին:

Նոր մարզիչ, նոր գնումներ.

Ամառը չանցավ առանց «Ռեալի» մեծ ակտիվության տրանսֆերային շուկայում, չնայած ոչ այնքան մեծ, որքան մեկ տարի առաջ էր: Տրանսֆերների համար ծախսվեց 70 մլն եվրո և թիմը համալրեցին փորձառու պորտուգալացի պաշտպան Ռիկարդու Կառվալյուն, երիտասարդ իսպանացի կիսապաշտպաններ Սերխիո Կանալեսը ու Պեդրո Լեոնը, գերմանական ֆուտբոլի նոր սերնդի ներկայացուցիչներ Սամի Խեդիրան ու Մեսութ Օզիլը, ինչպես նաև խոստումնալից արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիան:

Ակումբը վերջապես հաղթահարեց ՉԼ-ի 1/8-ի արգելքը.

«Ռեալին» երկար չարչարանքներից հետո հաջողվեց հաղթահարել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի արգելքը ու դա անել այն մրցակցի հետ խաղերում, որին պարտվել էր նախորդ մրցաշրջանի նույն փուլում: Հետո թիմը հաղթեց նաև ¼-ում, բայց կիսաեզրափակչում զիջեց կատալոնական «Բարսելոնային»:

Լա Լիգայում կրկին երկրորդն ենք.

Նորակառույց ու երիտասարդ «Ռեալը» չկարողացավ երկարատև մրցաշարի ընթացքում ստաբիլություն ցուցաբերել ու հաղթել արդեն իսկ կազմավորված «Բարսելոնայի» հետ պայքարում: Ակումբը զբաղեցրեց երկրորդ տեղը, բայց առաջնության վերջնամասը անցկացրեց անասելի լավ:

ԹԻՄԸ ՆՎԱՃԵՑ ԱՐՔԱՅԱԿԱՆ ԳԱՎԱԹԸ.

1993-ից հետո առաջին անգամ ակումբին հաջողվեց հաղթել Իսպանիայի արքայական գավաթը: Այս տիտղոսը չէին կարողացել նվաճել նույնիսկ Ռաուլը, Հիերոն, Կառլոսը, Զիդանը, Ռոնալդոն և մյուս աստղերը: Բայց Մոուրինյոյի «Ռեալը» դա արեց ու արեց ոչ ավել, ոչ պակաս, «Բարսայի» հետ դիմակայություններում: Եզրափակչի միակ գոլը խփեց Կրիշտիանու Ռոնալդուն 102-րդ րոպեին:

Ռոնալդուն նվաճեց «Ոսկե խաղակոշիկը» ու սահմանեց նոր ռեկորդ.

Կրիշտիանու Ռոնալդուն Լա լիգայում կերտեց նոր պատմություն: Նրան հաջողվեց գերազանցել պատմական ռեկորդ` 38 գոլ մեկ մրցաշրջանում: Այսպիսի արդյունքի նախկինում հասել էին Թելմո Սարան ու Ուգո Սանչեսը, իսկ ահա Ռոնալդուն խփեց 40 գոլ: Նա նաև նվաճեց «Ոսկե խաղակոշիկը»: Բացի այդ Ռոնալդուն Իսպանիայի գավաթի խաղարկության լավագույն ռմբարկուի տիտղոսը կիսեց Մեսիի հետ 7-ական գոլով:

Դեկտեմբերի 7, 2011

Հաղթելով Ամստերդամի «Այաքսին» «Ամստերդամ Արենա» մարզադաշտում՝ «Ռեալը» լավագույն ցուցանիշը գրանցեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլի պատմության մեջ: Իր փառահեղ պատմության մեջ առաջին անգամ ակումբը կարողացավ հաղթել բոլոր 6 խաղերը՝ գոլերի +17 հաշվեկշռով (19 ընդունած և 2 բաց թողած գոլ): Այս 19 գոլերը նույնպես ռեկորդային էին, քանի որ դրանից առաջ լավագույն ցուցանիշը եղել էր 17 գոլ՝ 1998/99 մրցաշրջանում:

Բասկետբոլային թիմի հաջողությունը

Բասկետբոլային «Ռեալ Մադրիդը» նվաճեց իր 23-րդ արքայական գավաթը ու դարձավ մրցաշարը ամենից շատ հաղթած թիմը: Իսկ ամենահատկանշականն այն էր, որ թիմի ավագ Ֆելիպե Ռեյեսը գավաթը գլխավերևում պահեց ոչ ավել, ոչ պակաս՝ Բարսելոնայում:

Ֆուտբոլի թիմը 32-րդ անգամ դարձավ Իսպանիայի առաջնության հաղթող

Իր պատմության մեջ 32-րդ անգամ «Ռեալ Մադրիդը» դարձավ Իսպանիայի ֆուտբոլի առաջնության հաղթող՝ հաղթելով «Ատլետիկ Բիլբաոյին» Էլ Կլասիկոյում առաջնության ավարտից 2 տուր առաջ: Ավելին՝ թիմը դարձավ չեմպիոն՝ գերազանցելով առաջնության արդյունավետության ռեկորդն ու վաստակելով ռեկորդային 100 միավոր: Սա Մոուրինյոյի թիմի երկրորդ մրցանակն էր երկու տարում:

2012-13 մրցաշրջանի հիանալի մեկնարկը՝ նվաճված Սուպերգավաթ

«Ռեալ Մադրիդը», առաջին խաղում «Նոու Կամպում» պարտվելով 3:2 հաշվով, կարողացավ «Բեռնաբեուում» շտկել դրությունը ու բարձրացնել բաղձալի գավաթը: Իգուաինն ու Ռոնալդուն դարձան մեկական գոլի հեղինակ հիանալի առաջին խաղակեսում, իսկ Մոուրինյոն նվաճեց իր համար դեռևս անհասանելի եղած միակ իսպանական տիտղոսը՝ երկրի Սուպերգավաթը:

kiki, David, Los-Merengues, realmadrid.am
աղբյուրը` realmadrid.com

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

1

3 : 0

3

2

Բարսելոնա

1

2 : 0

3

3

Ռեալ Սոսյեդադ

1

3 : 2

3

4

Վալենսիա

1

1 : 0

3

5

Լեգանես

1

1 : 0

3

6

Լևանտե

1

1 : 0

3

7

Էյբար

1

1 : 0

3

8

Ատլետիկո Մադրիդ

1

2 : 2

1

9

Ժիրոնա

1

2 : 2

1

10

Սևիլիա

1

1 : 1

1

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

18.07 22:15

Լեգանես

1 : 0

Ալավես

19.08 00:15

Վալենսիա

1 : 0

Լաս Պալմաս

19.08 20:15

Սելտա

2 : 3

Ռեալ Սոսյեդադ

19.08 22:15

Ժիրոնա

2 : 2

Ատլետիկո Մադրիդ

20.08 00:15

Սևիլիա

1 : 1

Էսպանյոլ

20.08 20:15

Ատլետիկ Բիլբաո

0 : 0

Խետաֆե

20.08 22:15

Բարսելոնա

2 : 0

Բետիս

21.08 00:15

Դեպորտիվո

0 : 3

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

21.08 22:15

Լևանտե

1 : 0

Վիլյառեալ

21.08 23:55

Մալագա

0 : 1

Էյբար

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

03/06/17 22:45

Յուվենթուս

1 : 4

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Նոր մրցաշրջանում Ռեալի համար ո՞ր տիտղոսն է առաջնայինը
Լա լիգայի 34-րդ չեմպիոնությունը
Չեմպիոնների լիգայի 3-րդ անընդմեջ եւ 13-րդ տիտղոսը
Իսպանիայի արքայական գավաթ
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
00:19:13 24.08.2017
20:11:37 22.08.2017
16:53:50 19.08.2017
Ասենսիոյի լավագույն գոլերի հավաքածուն
00:47:40 17.08.2017
Մարկո Ասենսիո / Ռեալի ադամանդը
13:54:58 14.08.2017
Ինչպես Բենզեման «պառկացրեց» Պիկեին
17:54:57 12.08.2017
Մթնոլորտը հանդերձարանում՝ ՄՅՈւ-ի նկատմամբ հաղթանակից հետո

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մաքսի Գոմես
Սելտա
2
Ռաուլ
Լեւանտե
100 %
0
1
Մարսելո
Ռեալ Մադրիդ
1
Ասենսիո
Ռեալ Մադրիդ
2
0
0
2
Ստուանի
Ժիրոնա
2
Նավաս
Ռեալ Մադրիդ
100 %
0
1
Բեյլ
Ռեալ Մադրիդ
1
Կազեմիրո
Ռեալ Մադրիդ
2
1
0
2
Բեյլ
Ռեալ Մադրիդ
1
Տեր Շտեգեն
Բարսելոնա
100 %
0
1
Բենզեմա
Ռեալ Մադրիդ
1
Բենզեմա
Ռեալ Մադրիդ
1
0
0
1
Կազեմիրո
Ռեալ Մադրիդ
1
Գուայտա
Խետաֆե
100 %
0
1
Կոկե
Աթլետիկո
1
Ռոնալդու
Ռեալ Մադրիդ
1
0
0
1
Կրոս
Ռեալ Մադրիդ
1
Կուելյար
Լեգանես
100 %
0
1
Գրանել
Ժիրոնա
1
Իսկո
Ռեալ Մադրիդ
1
0
0
1
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
2

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
9

Չեմպիոնների
լիգա
12

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33