HalaMadrid TV MOBILE

«ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ» - «ԲԵՏԻՍ»` 2:1 | ԽԱՂԱՑՈՂՆԵՐԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԸ
15:16:02 19.08.2013

Realmadrid.am-ը նոր մրցաշրջանի սկսվելու հետ միասին սկսում է ներկայացնել ավանդական էջը` խաղացողների գնահատականները, լավագույն ու վատագույն խաղացողներին: Դե ինչ, գնացինք:

Դիեգո Լոպես - 5.5 - Լոպեսը նորից դաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում, ինչն այնքան էլ զարմանալի չէր, քանի որ նա շատ լավ մինչմրցաշրջան անցկացրեց: Բաց թողած գոլում կար նաև նրա մեղքի բաժինը, քանի որ նախ դուրս եկավ դարպասից, բայց հետո փոշմանեց ու չխաղաց գնդակին: Մեկ-երկու տպավորիչ սեյվ կատարեց, բայց ընդհանուր առմամբ անգործ էր: Իսկ Նոսայի հարվածից հետո միայն դարպասաձողը փրկեց թիմին գոլից:

Դանի Կարվախալ - 6 - Մեկ-երկու անգամ մրցակիցները կարողացան արագության հաշվին առաջ անցնել կանտերանոյից, ով իր նորամուտն էր նշում «Սանտիագո Բեռնաբեուում»: Բայց, ընդհանուր առմամբ, Դանին վատ հանդիպում չանցկացրեց ու բավականին ակտիվ էր հարձակման գծում, ինչպես նաև չէր մոռանում պաշտպանության մասին:

Պեպե, Սերխիո Ռամոս - 4.5 - Նման պաշտպանության կենտրոն «Ռեալը» չպետք է ունենա: Ռամոսն ու Պեպեն ամենամեծ մեղավորներն էին բաց թողած գոլի ժամանակ, իսկ խաղի ողջ ընթացքում մրցակիցը անընդհատ պահեր էր ստեղծում հենց նրանց գոտում:

Մարսելո - 7.5 - Բրազիլացին հիանալի գործեց այս խաղում: Նա թիմի շարժիչն էր ու գրոհների արագնողը: Նրա եզրով մրցակիցը շատ քիչ պահեր ստեղծեց: Արագավազ Խուանֆրանն, ով նախորդ տարի «Կաստիլյայի» առաջատարներից էր, ոչ մի շանս չունեցավ Մարսելոյի դեմ: Իսկ արդեն խաղավերջին նա հիանալի փոխանցումով հարվածային դիրք դուրս բերեց Իսկոյին:

Սամի Խեդիրա - 4 - Սամին, բացի այն, որ խաղը չկարողացավ ավարտել վնասվածքի պատճառով, աչքի չընկավ օգտակար խաղով: Գերմանացի կիսապաշտպանը ամբողջովին տապալեց խաղը կենտրոնական հատվածում: Գրոհները հենակետային գոտով զարգանում էին մեկը մյուսի հետևից: Խաղի վատագույն խաղացողը հենց գերմանացին էր:

Լուկա Մոդրիչ - 6 - Լուկան հենակետային կիսապաշտպան չէ: Դա ակնհայտ է նույնիսկ ֆուտբոլից քիչ հասկացող մարդկանց: Խորվաթը հիանալի կերպով կազմակերպում էր գրոհները, շատ լավ անցումներ ու փոխանցումներ էր կատարում, բայց երբ գործը հասնում էր պաշտպանությանը, նա դժվարանում էր:

Մեսութ Օզիլ - 5 - Գերմանացի կիսապաշտպանը նման չէր իրեն: Մենք գիտենք, թե ինչպես նա կարող է խաղալ: Միգուցե, դիրքի փոփոխությունը ուներ իր նշանակությունը, բայց, այնուամենայնիվ, մեկ-երկու լավ անցումներից բացի Օզիլը ոչնչով աչքի չընկավ:

Իսկո - 8.5 - Խաղի լավագույն խաղացողն է: Նորեկը «Բեռնաբեուում» իր առաջին իսկ խաղում արժանացավ երկրպագուների հոտնկայս ծափահարություններին: Ինչ խոսք, մեծ նվաճում է: Նա նախ հիանալի փոխանցումով հարվածային դիրք դուրս բերեց Կարիմ Բենզեմային, իսկ արդեն խաղի վերջին րոպեներին, երբ թվում էր, թե թիմը չի կարողանում ոչինչ անել մրցակցի ամուր պաշտպանության հետ, Իսկոն խփեց հաղթական գոլը:

Կրիշտիանու Ռոնալդու - 7 - Կրիշտիանուն անում էր ամեն ինչ, որ աչքի ընկներ, ուղղակի նրա բախտը ամեն անգամ չէր բերում: Դարպասապահ, դարպասաձող, սանտիմետրեր... Այս ամենը գործոններ էին, որ խանգարեցին նրան խփել իր հերթական գոլը: Բայց նրա խաղը որակել վատ կամ ցածր գնահատել նույնպես չի կարելի, պորտուգալացին ուղղակի սարսափի մեջ էր պահում մրցակցին:

Կարիմ Բենզեմա - 7,5 - Բենզեման ակտիվ էր, նա անընդհատ բացվում էր, պահեր փնտրում: Ճիշտ է, խաղից դուրս վիճակ բառը այս խաղում կարելի էր հոմանիշ համարել նրա անվանը, բայց դա ամենևին էլ չի նսեմացնում Կարիմի կատարած աշխատանքը: Նա խփեց շատ կարևոր գոլ ու բավականին ակտիվ էր:

Փոխարինումներ

Կազեմիրո - 6 - Բրազիլացին լավ մտավ խաղի մեջ, ակտիվ էր, կոպիտ սխալներ թույլ չտվեց, դրա համար էլ միջին գնահատական:

Անխել դի Մարիա - 6.5 - Արգենտինացին ակտիվ մտավ խաղի մեջ, վտանգավոր պահեր ստեղծեց, բայց այդպես էլ չկարողացավ ազդել խաղի ելքի վրա, ինչն էլ նրանից սպասում էին:

Ալվարո Մորատա - 6 - Իսպանացին շատ ակտիվ մտավ խաղի մեջ, լարվածության մեջ էր պահում պաշտպաններին` իր վրա գրավելով նրանցից մի քանիսի ուշադրությունը:

Գևորգ Լոռեցյան, Realmadrid.am 

Աղբյուրը՝ Realmadrid.am
Կարդացվել է 4306 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

1

3 : 1

3

2

Մալյորկա

1

2 : 1

3

3

Ատլետիկ Բիլբաո

1

1 : 0

3

4

Օսասունա

1

1 : 0

3

5

Վիլյառեալ

1

4 : 4

1

6

Գրանադա

1

4 : 4

1

7

Վալենսիա

1

1 : 1

1

8

Ռեալ Սոսյեդադ

1

1 : 1

1

9

Ալավես

0

0 : 0

0

10

Լևանտե

0

0 : 0

0

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

16/08 23:00

Ատլետիկ Բիլբաո

1 : 0

Բարսելոնա

17/08 19:00

Սելտա

1 : 3

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

17/08 21:00

Վալենսիա

1 : 1

Ռեալ Սոսյեդադ

17/08 22:00

Մալյորկա

2 : 1

Էյբար

17/08 23:00

Լեգանես

0 : 1

Օսասունա

17/08 23:00

Վիլյառեալ

4 : 4

Գրանադա

18/08 19:00

Ալավես

 : 

Լևանտե

18/08 21:00

Էսպանյոլ

 : 

Սևիլիա

18/08 23:00

Բետիս

 : 

Վալյադոլիդ

19/08 00:00

Ատլետիկո Մադրիդ

 : 

Խետաֆե

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

01.06 23:00

Տոտենհեմ

0 : 2

Լիվերպուլ

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Ցանկանո՞ւմ եք, որ Նեյմարը միանա «Ռեալին»
Այո
Ոչ
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
16:08:36 16.08.2019
15:58:24 16.08.2019
15:56:41 16.08.2019
«Ռեալի» վերջին մարզումը «Սելտայի» դեմ «Բալայդոսում» կայանալիք խաղից առաջ
22:03:00 13.08.2019
Այն օրը, երբ Ռոնալդուն սկսեց գոլը տոնել արդեն հայտնի ձևով(«Չելսիի» դեմ հանդիպում)
15:56:47 12.08.2019
«Ռոմա» - «Ռեալ Մադրիդ»՝ 2-2. Խաղի տեսությունը
21:57:31 07.08.2019
Ազարի առաջին գոլը «Ռեալի» կազմում

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մեսսի
Բարսելոնա
36 (4)
Օբլակ
Աթլետիկո
0,73
27
37
Մեսսի
Բարսելոնա
13
Բենզեմա
Ռեալ Մադրիդ
29
21
3
5
Բենզեմա
Ռեալ Մադրիդ
21 (3)
Տեր Շտեգեն
Բարսելոնա
0,91
32
35
Սարաբիա
Սեւիլյա
13
Բեյլ
Ռեալ Մադրիդ
13
10
3
0
Սուարես
Բարսելոնա
21 (4)
Սորիա
Խետաֆե
0,92
34
37
Ջոնի
Ալավես
10
Ռամոս
Ռեալ Մադրիդ
8
6
0
2
Ասպաս
Սելտա
20 (5)
Նետու
Վալենսիա
1
34
34
Բեն Յեդեր
Սևիլյա
10
Իսկո
Ռեալ Մադրիդ
6
3
1
2
Ստուանի
Ժիրոնա
19 (5)
Էրերին
Աթլետիկ
1,03
32
31
Գրիզման
Աթլետիկո
9
Ասենսիո
Ռեալ Մադրիդ
4
1
0
3
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
10

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33