HalaMadrid TV MOBILE

ՆԱՉՈ.«ԱՆՉԵԼՈՏԻՆ ՄԵԶ ԱՍԱՑ, ՈՐ ՈՒԶՈՒՄ Է ՏԵՍՆԵԼ ՀԱՄԱԽՄԲՎԱԾ ՈՒ ԱՇԽԱՏԱՍԵՐ ԿՈԼԵԿՏԻՎ»
11:19:07 17.07.2013

Մինչմրցաշրջանյին պատրաստության երկրորդ մարզումից հետո Նաչո Ֆերնանդեսը եկավ «Սյուդադ Ռեալ Մադրիդի» մամլո սրահ: «Ռեալ Մադրիդ Կաստիլյայի» նախկին պաշտպանը, ով բոլորովին վերջերս 4 տարվա պայմանագիր կնքեց թիմի հետ, ասաց.«Առաջին թիմ հասնելը դժվար է եղել: Ես շատ եմ աշխատել, և ի վերջո իմ երազանքն իրականացավ, ու հիմա այստեղ եմ: Հիմա, կարծում եմ, եկել է ամենադժվար պահը, որը «Ռեալի» պես թիմում տեղ վաստակելն է, քանի որ սա աշխարհի լավագույն թիմն է»: Նաչոն նաև նշեց, թե ինչ է Անչելոտին ասել առաջին օրը.«Անչելոտին մեզ ասաց, որ ուզում է տեսնել համախմբված ու աշխատասեր կոլեկտիվ, որտեղ բոլորս պրոֆեսիոնալներ կլինենք»:

Միանալով Մ12 տարեկանների թիմին 2001 թվականին` Նաչոն արդեն 12 տարի է անցկացրել ակումբում, իսկ վերջերս երկարաձգեց պայմանագիրը ևս 4 տարով` հույսով ու նպատակով, որ կկարողանա տեղ վաստակել թիմի կազմում.«Ես նոր եմ երկարաձգել պայմանագիրս: Ես 4 տարվա պայմանագիր ունեմ ու շատ եմ պայքարել, որ ստանամ այս հնարավորությունը դառնալ առաջին թիմի խաղացող: Հիմա իմ միակ նպատակն է վաստակել մարզչի վստահությունն ու խաղաժամանակ ստանալ, ինչպես և մյուս բոլոր խաղացողների համար: Ակադեմիայի սաներին ուզում եմ ասել, որ հնարավորությունը կարող է գալ, երբ դու դրան ամենաքիչն ես սպասում, ու պետք է քրտնաջան աշխատես ամեն մի մարզման ու ամեն մի խաղի ժամանակ: Այստեղ քո առաջ միշտ պատասխանատվություն կա հաղթել ամեն մի տիտղոս, ու ցանկացած այլ իրավիճակ, քան հաղթանակներ տանելը, ակումբում համարվում է առաջադրանքի չկատարել»:

Ակումբի նոր ձեռքբերումների մասին Նաչոն նշեց.«Մենք դեռ ընդամենը երկու օր ենք մարզվել: Նրանք իմ խաղընկերներն են Մ21 տարեկանների հավաքականում, ու հիանալի է, որ հիմա այստեղ են: Գնահատելով ակումբի տրանսֆերային քաղաքականությունը` ես, որպես իսպանացի ու հավաքականում նրանց խաղընկեր, ուրախ եմ, որ այդ խաղացողներն այսօր այստեղ են: Յուրաքանչյուր երիտասարդ իսպանացու` այս թիմը գալը ինձ ուրախացնում է: Դա շատ լավ է, ու մենք մեծ պարտահրավեր ունենք մեր առաջ»:

Նոր մարզիչ Կարլո Անչելոտիի ու նրա աշխատելաոճի մասին Նաչոն ասաց.«Թիմում լավ մթնոլորտ է: Դա այդպես էր նաև անցած տարի: Որպես մարդ նա շատ հանգիստ է ու մարդամոտ և անընդհատ փորձում է շփում ունենալ խաղացողների հետ, ու կարծում եմ, որ նա թիմի համար շատ կարևոր դեր կկատարի: Մենք դեռ երկու օր ենք մարզվել ու շատ ժամանակ չի եղել, որ խոսենք խաղային համակարգի ու մեր հիմնական խաղաոճի մասին: Մենք ողջ ընթացքում մարզվել ենք: Մենք կարճ զրույց ենք ունեցել, ու նա մեզ ասաց, թե ինչ է ակնկալում: Նա ցանկանում է, որ մենք լինենք համախմբված ու աշխատասեր կոլեկտիվ, որում բոլորը պրոֆեսիոնալներ կլինեն»:

Նաչոն խոսեց նաև Զինեդին Զիդանի ու մարզչական շտաբում նրա ունեցած դերի մասին.«Զիդանի մասին, որպես ֆուտբոլիստ, քիչ բան կարող ենք ասել: Որպես մարզիչ` նա շատ մոտ է խաղացողների հետ, ու կարծում եմ` տարվա ընթացքում նա մեծ օգուտ կտա թիմին իր փորձի շնորհիվ: Նա մեծ խաղացող է եղել, ու վստահ եմ, որ որպես մարզիչ էլ նա հաջողակ կլինի»:

Խոսելով առ այս կատարած աշխատանքի մասին` Ֆերնանդեսն ասաց.«Մինչ այս կատարած բոլոր վարժություններում ներառված է եղել գնդակով աշխատանք, ինչը խաղացողների համար լավագույն մեթոդն է մարզվելու համար: Դա շատ ավելի լավ է, քանի որ խաղերի ժամանակ հենց դրա կարիքն է զգացվում»:

«Ռեալի» պաշտպանը գնահատական տվեց նախորդ մրցաշրջանին ու ասաց, թե ինչ սպասումներ ունի այս մեկից.«Անցած տարին ինձ համար շատ կարևոր էր: Ճիշտ է, անցած տարի ես այնքան խաղաժամանակ չէի ստանում Լա Լիգայում, որքան կուզենայի, բայց կարծում եմ, որ ինձ համար շատ դրական էր այն, որ ես կարող էի խաղալ նաև «Կաստիլյայի» կազմում, քանի որ ես խաղաժամանակ էի ստանում, իսկ երբ մարզիչն իմ կարիքն էր ունենում, ես խաղային տոնուսի մեջ էի լինում:  Այս տարի նման հնարավորություն չեմ ունենալու, բայց հույս ունեմ, որ տեղ կվաստակեմ թիմում ու հնարավորինս շատ խաղաժամանակ կստանամ: Մոուրինյոյի մասին միայն լավ բաներ կարող եմ ասել: Առաջին թիմ եմ եկել նրա շնորհիվ, քանի որ նա ինձ շանս տվեց նորամուտս նշել Լա լիգայում, ինչից հետո էլ շատ խաղերի էր հրավիրում: Ես շնորհակալ եմ Մոուրինյոյին»:

Եվ վերջում Նաչոն խոսեց թիմի առաջ դրված առաջադրանքի մասին.«Մենք ուզում ենք հասնել մեր նպատակներին, որոնք, ինչպես և միշտ, բոլոր մրցաշարերում հաղթանակներն են: Ես դեռևս հնարավորություն չեմ ունեցել զրուցել Անչելոտիի հետ: Նա գիտի ինձ ու գիտի, որ կարող եմ խաղալ պաշտպանության ցանկացած դիրքում: Կարծում եմ` դա կարևոր է ցանկացած մարզչի համար»:

Գևորգ Լոռեցյան, Realmadrid.am

Աղբյուրը՝ Realmadrid.com
Կարդացվել է 4474 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Բարսելոնա

27

63 : 31

58

2

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

27

49 : 19

56

3

Սևիլիա

27

39 : 29

47

4

Ռեալ Սոսյեդադ

27

45 : 33

46

5

Խետաֆե

27

37 : 25

46

6

Ատլետիկո Մադրիդ

27

31 : 21

45

7

Վալենսիա

27

38 : 39

42

8

Վիլյառեալ

27

44 : 38

38

9

Գրանադա

27

33 : 32

38

10

Ատլետիկ Բիլբաո

27

29 : 23

37

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

12/06 00:00

Սևիլիա

 : 

Բետիս

12/06 21:30

Գրանադա

 : 

Խետաֆե

13/06 00:00

Վալենսիա

 : 

Լևանտե

13/06 15:00

Էսպանյոլ

 : 

Ալավես

13/06 19:00

Սելտա

 : 

Վիլյառեալ

13/06 21:30

Լեգանես

 : 

Վալյադոլիդ

14/06 00:00

Մալյորկա

 : 

Բարսելոնա

14/06 15:00

Ատլետիկ Բիլբաո

 : 

Ատլետիկո Մադրիդ

14/06 21:30

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

 : 

Էյբար

15/06 00:00

Ռեալ Սոսյեդադ

 : 

Օսասունա

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

11․03․20 00։00

Վալենսիա

3 : 4

Ատալանտա

11․03․20 00։00

Լեյպցիգ

3 : 0

Տոտենհեմ

12․03․20 00։00

Լիվերպուլ

1(1) : 0(3)

Ատլետիկո Մադրիդ

12․03․20 00։00

ՊՍԺ

2 : 0

Բորուսիա Դորտմունդ

Հետաձգված

Յուվենտուս

 : 

Լիոն

Հետաձգված

Մանչեսթեր Սիթի

 : 

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

Հետաձգված

Բավարիա

 : 

Չելսի

Հետաձգված

Բարսելոնա

 : 

Նապոլի

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Կկարողանա՞ «Ռեալը» հաղթահարել «Սիթիի» արգելքը
Այո
Ոչ
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
23:57:50 14.05.2020
17:32:07 02.05.2020
16:19:13 24.04.2020
Ռաուլի՝ «Ռեալում» վերջին խաղից ու գոլից տասը տարի է անցել
16:04:47 10.04.2020
Կառլոսի 20 լավագույն գոլերը
21:57:11 07.04.2020
Կուրտուայի 30 լավագույն սեյվերը «Ռեալում»
21:54:43 07.04.2020
Հանգչի՛ր խաղաղությամբ, Ռադոմիր Անտիչ

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մեսի
Բարսելոնա
19 (3)
Օբլակ
Ատլետիկո Մադրիդ
0.78
21
27
Մեսի
Բարսելոնա
12
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
19
14
4
1
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
14 (3)
Դավիդ Սորիա
Խետաֆե
0.93
25
27
Պորտու
Ռեալ Սոսյեդադ
8
Ռոդրիգո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
7
2
4
1
Սուարես
Բարսելոնա
11 (1)
Մասիպ
Վալյադոլիդ
1.22
33
27
Ռոդրիգո
Վալենսիա
7
Ռամոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
7
5
2
0
Լուկաս
Ալավես
11 (5)
Այտոր Ֆերնանդես
Լևանտե
1․48
40
27
Սուարես
Բարսելոնա
7
Մոդրիչ
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
4
3
1
0
Ժերար Մորենո
Վիլյառեալ
11
Դիեգո Լոպես
Էսպանյոլ
1․70
46
27
Տորես
Օսասունա
7
Կազեմիրո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
4
3
1
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
11

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33